Հրապարակվել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի հուշագրի տեքստը
Աշխարհ
ԱՄՆ-ն և Ուկրաինան հուշագիր են ստորագրել ընդերքի վերաբերյալ գործարք կնքելու մտադրության մասին, որպեսզի առաջ շարժվեն անհրաժեշտ փաստաթղթերի կնքման հարցում: Հուշագրում ասվում է, որ, ինչպես սպասվում է, կողմերը պետք է քննարկումներն ավարտեն մինչև ապրիլի 26-ը։
Փաստաթղթի տեքստում ասվում է, որ համաձայնագիրը նախատեսում է Ուկրաինայի վերականգնման ներդրումների հիմնադրամի ստեղծում: Նախարարությունը նշում է, որ համաձայնագիրը հնարավորություններ կբացի զգալի ներդրումների, ենթակառուցվածքների արդիականացման և Ուկրաինայի ու Միացյալ Նահանգների փոխշահավետ գործընկերության համար:
Հուշագրի տեքստի համաձայն՝ ԱՄՆ-ն և Ուկրաինան «ճանաչում են այն ներդրումը, որն Ուկրաինան արել է միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում՝ կամավոր հրաժարվելով աշխարհում միջուկային զենքի՝ մեծությամբ երրորդ զինանոցից»:
Հուշագրում ասվում է նաև, որ ԱՄՆ-ն հարգում Է Ուկրաինայի պարտավորությունները, որոնք կապված են ԵՄ-ին անդամակցելու կամ միջազգային ֆինանսական հաստատությունների և այլ պաշտոնական վարկատուների հետ համաձայնագրերի հետ:
