«Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի Հայկոն
ՀասարակությունՀամացանցում այսօր հայտնվեց ու լայն տարածում գտավ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ մի սկանդալային տեսանյութ, որտեղ օգտագործվող բառապաշարն այնքան գռեհիկ ու անպարկեշտ էր, որ թողարկելուց առաջ փակել էինք ձայնը: Տեսանյութում, սակայն, կեղտոտ հայհոյանքներին զուգահեռ լսվում է, թե ինչպես է հարբած Սպիտակցի Հայկոյին մեքենան նստեցնել փորձող անձն ասում. «Ուրեմն Գաբառի էդքան արածին դու սե՞նց ես պատասխանում...»:
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ «Գաբառը» ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ռեստորաններից մեկի տնօրենն է, որտեղ երգում է Հայկոն: