ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գնահատել է ԱՄՆ մաքսատուրքերի պատճառով համաշխարհային տնտեսական անկման հնարավորությունը Քննարկվել են Անգոլայից ադամանդի հումքի ձեռքբերման և ներմուծման հարցերը Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Նիկոլական սազանդարներին հրահնգված է ատելություն տարածել արցախահայության նկատմամբ․ Գևորգ Սաֆարյան Վահագն Խաչատուրյանն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունում քննարկել է ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների զարգացումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերը Իմ Հայրենիքում այլևս շնչահեղձ եմ լինում, ատելության տեղատարափից՝ փուլ գալիս. Մետաքսե Հակոբյան Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Պարեկներն անցել են ուժեղացված ծառայության Գյումրեցի ՔՊա-ական պատգամավոր Էմմա Պալյանը քյաբաբ փաթաթող ամուսնու հետ ոսկու խանութ է բացել․ լրագրող Բաքվում` ճաղերի հետևում գտնվող մեր հայրենակիցներն ավելի ազատ են, քան իշխանությունը պինդ գրկածները 

Քաղաքական «դեժավյու». ի՞նչն է միավորում Սարգսյանին ու Փաշինյանին

Վերլուծական
Թեև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից անցել է գրեթե մեկ տարի, սակայն շատ և շատ հարցերում ՀՀ նախկին և ներկա ղեկավարների մոտեցումների, մտքերի և անգամ գործունեության մեթոդների ընտրությունը քաղաքական դեժավյու է առաջացնում: Ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը անչափ ծանր է տանում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համեմատությունները, սակայն զուգահեռներն այնքան շատ են և ակնառու, որ դրանց կողքով անցնելը պարզապես անհնար է:
 
Այն, ինչ անում էր ժամանակին Սերժ Սարգսյանը, այսօր նույնությամբ կրկնում է նաև Փաշինյանը: Միակ տարբերությունը, թերևս, այն է, որ Փաշինյանն իր քայլերը ներկայացնում է թավշյա փաթեթավորմամբ: Տնտեսական քաղաքականության տեսանկյունից Փաշինյանը անշեղորեն հետևում է սարգսյանական ծրագրին, իսկ եթե նույնիսկ փորձում է սեփական մոտիվները մտցնել այդ ծրագրի մեջ՝ ստանում է էլ ավելի բացասական արդյունք: Ժամանակին Սարգսյանը, այսօր արդեն Փաշինյանը՝ փորձում էին կապիտալի վերաձևավորման գործընթաց սկսել՝ թիրախում պահելով խոշոր գործարարներին: Փաշինյանի նոու-հաուն այն է, որ այդ գործընթացում նա չի խորշում ո՛չ ՊԵԿ չսանկցավորված այցելություններից, ո՛չ ԱԱԾ-ին ներգրավելուց, ո՛չ էլ ասֆալտափռման օպերացիաներից: Արդյունքում սիրո և հանդուրժողականության հեղափոխությունը համեմվում է հոլիվուդյան մարտաֆիլմերին վայել կադրերով և որպես կանոն՝ վանում ներդրողներին՝ էլ ավելի խորացնելով տնտեսական անկայունությունը: Թե ինչ նորություն է առաջարկում Փաշինյանը տնտեսական քաղաքականության առումով՝ հայտնի է՝ ոչ մի, և այս տեսանկյունից նրան մնում է շարունակել Սարգսյանի կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը:
 
Ինչ վերաբերում է Սարգսյանի և Փաշինյանի նմանություններին ներքին և արտաքին քաղաքականության մեջ, ապա այստեղ ավելի ճիշտ կլինի փնտրել ոչ թե նմանություններ, այլ երեք տարբերություն: Հավատացնում ենք, որ դա անչափ բարդ գործ է: Ներքին քաղաքականության մեջ այդ նմանությունները առաջին հերթին արտահայտվում են Փաշինյանի կադրային քաղաքականությամբ, երբ բոլոր առանցքային պաշտոններում նշանակվում են նախկին իշխանությունների օրոք կայացած, կամ նախկին իշխանությունների հետ սերտ կապեր ունեցած անձինք: Մյուս նմանությունը նրանում է, որ Փաշինյանը համառորեն չի ցանկանում հրաժարվել Սարգսյանի հագով կարված Սահմանադրությունից, չի ցանկանում փոխել ՀՀԿ-ի համար գրված Ընտրական օրենսգիրքը և նույնիսկ ավելին՝ սահամանադրական ուժ է տալիս այն օրենքներին, որոնք ժամանակին առաջարկվել են ՀՀԿ-ի կողմից և իր կողմից հայտարարվել հակասահմանադրական: Փաշինյանը և Սարգսյանը անգամ մտածում են նույն կերպ:
 
Ստորև բերում եմ մի հատված ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից, որը նա ունեցել էր 2017 թվականի դեկտեմբերի 9-ին՝ տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ:
 
«Ինչպե՞ս է ստացվում, որ գնում ենք համայնքներ, գյուղեր և տեսնում ենք, որ նույն աշխատուժը ունեցող տարբեր ընտանիքներ տարբեր սոցիալական վիճակ ունեն: Նայում ես օրինակ, այս տանն էլ կա մի տղամարդ, երկու հասուն երեխա, մյուս տանն էլ, այդ հա-այնքում կարծես հողը գրեթե նույնն է, ոռոգման վիճակը նույնն է, նույն կարկուտն է գալիս, չգիտեմ, նույն չորային եղանակներն են լինում, բայց մեկը ապրում է շատ լավ տան մեջ, իսկ մյուսի վիճակը ուղղակի խղճահարություն է հարուցում»
 
Ծանոթ է, չէ՞: Գրեթե նույնությամբ այս միտքն այսօր կրկնում է Փաշինյանը:
 
Ինչպես և Սարգսյանը, Փաշինյանը նույնպես ցանկանում է «ազատվել» Գագիկ Ծառուկյանից: Թերևս հանգիստ չի տալիս վերջինիս տնտեսական և քաղաքական ազդեցությունը, ի վերջո, Ծառուկյանը եղել և մնում է ԱԺ-ում ներկայացված մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ղեկավարը: Անգամ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը, իսկ ավելի հստակ՝ Քոչարյանի կալանքը, ձեռնտու է թե՛ Սարգսյանին, թե՛ Փաշինյանին:
 
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա ԵԱՏՄ-ից դուրս գալ ցանկացող, Ապրիլյան պատերազմում ռուսական հետք տեսնող, Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու ջատագով Փաշինյանն այսօր նույնությամբ վարում է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը, որը ժամանակին ինքն ու իր թիմը որակում էին պարտվողական: Նույնիսկ Արցախի հարցում Փաշինյանը, պնդելով որ բանակցությունները սկսել է իր և ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, իրականում շարունակում է առաջնորդվել այն նույն մարտավարությամբ, որով որ առաջնորդվում էր Սերժ Սարգսյանը:
 
Ինչպես երևում է, որքան էլ որ Փաշինյանը նեղսրտի իր և երրորդ նախագահի միջև անցկացվող զուգահեռներից, վերջիններս ավելի շատ են, քան Սարգսյանի և իր միջև եղած տարբերությունները…
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գնահատել է ԱՄՆ մաքսատուրքերի պատճառով համաշխարհային տնտեսական անկման հնարավորությունըՔննարկվել են Անգոլայից ադամանդի հումքի ձեռքբերման և ներմուծման հարցերը Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Նիկոլական սազանդարներին հրահնգված է ատելություն տարածել արցախահայության նկատմամբ․ Գևորգ ՍաֆարյանՎահագն Խաչատուրյանն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունում քննարկել է ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների զարգացումը Իրանի ԱԳ նախարարը նշել Է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր նպատակըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերը Իմ Հայրենիքում այլևս շնչահեղձ եմ լինում, ատելության տեղատարափից՝ փուլ գալիս. Մետաքսե Հակոբյան Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Պարեկներն անցել են ուժեղացված ծառայության Գյումրեցի ՔՊա-ական պատգամավոր Էմմա Պալյանը քյաբաբ փաթաթող ամուսնու հետ ոսկու խանութ է բացել․ լրագրողԲաքվում` ճաղերի հետևում գտնվող մեր հայրենակիցներն ավելի ազատ են, քան իշխանությունը պինդ գրկածները Ուկրաինայի 6 շրջանում օդային տագնապ է հայտարարվելԵրևանի ավելի քան 350 հրշեջներ վերապատրաստվում են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում ԱԺ-ում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին ներկայացրել են «խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները» Փաշինյանն ընտրությունից հետո Գյումրու ՔՊ խմբակցության աշխատանքներն է քննարկել Սպասվում են ձյան տեսքով տեղումներ Թրամփը Չինաստանին «շռայլ» պայմաններ կառաջարկիՀրեաները 2000 տարի հետո, Աստծո խոստումը իրականություն են դարձնում․ քաղաքագետ Կոտայքի մարզում «Ford Transit»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Պետդեպը նշել է Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների թեման36 ժամ ջուր չի լինելու ՏԿԵ փոխնախարարը Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի խնդիրները «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները շարունակում են համալրել ՀՀ զինված ուժերի պայմանագրայինների շարքերը Խաչատուրյանն այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի 37-ամյա օտարերկրացին ձերբակալվել է Ինչու էին խաղահրապարակի ճաղավանդակները ապամոնտաժել․ փոխքաղաքապետը պարզաբանում է Գազ չի լինելու Մոսկվան սպասում է Հնդկաստանի վարչապետ ՄոդիինԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Արման Անդրեասյանը նվաճեց Եվորպայի փոխչեմպիոնի տիտղոսը Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը», փաստաբանը խնդրել է վերանայել «գործը» ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Հոդեյդայի ուղղությամբՈւժի սպառնալիքի ազդեցությամբ ստորագրված փաստաթուղթը հի՞մք էր անտեսելու արցախցիների իրավունքները. Արտակ Բեգլարյան Դրամի բարձր կուրսը դանդաղ սպանում է Հայաստանի տնտեսությունը Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել Բարքերի ճգնաժամ և երեսպաշտության շքերթ․ Արմեն Աշոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականներին (լուսանկարներ)ԿԽՄԿ-ի հետ քննարկվել է 2020-ի պատերազմում անհայտ կորած անձանց ընտանիքների սատարման ծրագիրը Ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Ես Էրդողանին եմ սիրում, նա էլ՝ ինձ, մենք երբեք խնդիր չենք ունեցել. Դոնալդ Թրամփ Փարիզի իշխանությունները Ստամբուլի ձերբակալված քաղաքապետին պատվավոր քաղաքացու կոչում են շնորհել Կութ գյուղում վերջին 15 օրվա ընթացքում գիշերային ժամերին պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում. վարչական ղեկավար Գորլովկայում անօդաչու թռչող սարքի հարձակման զոհերի թիվը հասել է հինգիԱՄՆ էներգետիկայի նախարարը սպառնացել է Իրանին Պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից՝ անհապաղ վերանայել դիրքորոշումը. հայտարարություն Հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգելու նախագիծ է դրվել շրջանառության մեջ Ընտանիքի 6 անդամներ, որոնցից 3-ը երեխաներ, հոսպիտալացվել են․ մանրամասներ Հավերժության 8-ի մեջ սիրուն հոգով ու տաղանդավոր Սոֆիի ծնունդն է․ Նազենի Հովհաննիսյան (լուսանկարներ)
Ամենադիտված