Փակել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը` անտառհատում իրականացնելու թույլտվության պահանջով
Հասարակություն«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշել է.
«Այսօր առավոտից մինչ այս պահը Իջևանի շուկայից քիչ ներքև ցուցարարները փակել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը, պահանջում են թույլ տան, որ գյուղացիները մտնեն անտառ և հատումներ իրականացնեն: Բեռնատարների և մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում է առաջացել»: