Ի՞նչ վատ բան կա սեփական սուրբ եկեղեցու պատմությունը սովորելու մեջ. Մենուա Հարությունյան
ԲլոգոսֆերաԲայց ինչու՞ պետք է մեր երեխաները դպրոցում չսովորեն Հայ Առաքելական սուրբ եկեղեցու պատմությունը. ի՞նչ վատ բան կա սեփական սուրբ եկեղեցու պատմությունը սովորելու մեջ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է քաղաքագետ Մենուա Հարությունյանը:
«Հակառակը, պետք ա մեր ապագա սերունդները հենց դպրոցից իմանան, որ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին է պետության բացակայության պայմաններում պահպանել հայոց լեզուն և մայրենի գիրը, այսօր Մատենադարանում պահվող գրքերը մեզ են հասել մեր եկեղեցականների կյանքերի գնով և առհասարակ մենք՝ որպես հայ, պահպանվել ենք նախ և առաջ մեր Եկեղեցու շնորհիվ...
Նիկոլին իշխանությունը բռնազավթելիս աջակցած Արևմտյան գրանտակերներն են հիմա Նիկոլին ստիպում՝ մեր ժողովրդին կտրել ազգային ու քրիստոնեական արմատներից , ջնջել մեր ժողովրդի ինստիստուցիոնալ հիշողությունը, իսկ մենք լուռ հետևում ենք ինչպես ա Հայաստանը ներսից գրաված ներքին թշնամին, օտարների թելադնաքով, քանդում մեր պետությունն ու մեր ազգային , քրիստոնեական արժեհամակարգը...
Արա, դուք ո՛չ պետական մտածողություն ունեք , ո՛չ հայրենիքի զգացում , ոչ էլ՝ Աստված...
Ուղղակի փաստենք՝ մեր սուրբ Եկեղեցու դեմ պայքարել են միայն օտար զավթիչներն ու էս նիկոլները, քանզի սրանք էլ օտարների օգնությամբ ներքին զավթիչներ են»,- գրել է Հարությունյանը: