Փաշինյանն ու Ալիևը չէ, որ պետք է որոշեն, թե ինչ պետք է անի հայ ժողովուրդը (տեսանյութ) Ավտոբուսը չի եղել երթուղում, չի սպասարկել քաղաքացիներին․ պարզաբանում Ամբողջությամբ հրդեհվել է դերասան Մել Գիբսոնի Մալիբուի տունը (տեսանյութ) Սա ընտրություն է զարգացման և հետադիմության միջև. կարո՞ղ է Հայաստանը մոտ ապագայում դառնալ ԵՄ անդամ (տեսանյութ) Վարորդը դուրս է բերվել վառվող «Mercedes»-ից, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել, դա է կրթության հիմնական նպատակը․ Փաշինյան (տեսանյութ) Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում սպասվում է ձյուն Արամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի. Սուրեն Սուրենյանց Փարաքարում մեկնարկել է փրայմերիզը (տեսանյութ) Զարուհի Փոստանջյանին կազատազրկեն Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները 

Ո՞վ է մեղավորը, ինչպես ադրբեջանցիները փախան ծուղակից, և ինչ կապ ունի թեմայի հետ Աննա Հակոբյանը

Հարցազրույցներ

Երեկ ուշ երեկոյան ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ ադրբեջանական հատուկ ջոկատայինները Տավուշում հայկական «Անվախ» դիրքի ուղղությամբ հերթական հարձակումն են ձեռնարկել, որը հետ է մղվել։ Նախարարությունը հայտնել էր նաև, որ հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից, ունեցել են նաև ծուղակում մնացած զինծառայողներ, որոնք չեն կարողացել կատարել իրենց խնդիրը: 

Այս տեղեկատվության վերաբերյալ «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ ՊՆ-ի կողմից փոխանցված այդ տեղեկությունը հակառակորդի՝ ծուղակից դուրս գալու պատճառ կարող էր լինել. «Չգիտեմ՝ հակառակորդը կորուստներ կրել է, թե ոչ, բայց կարողացել է ծուղակից դուրս գալ և, շատ հնարավոր է՝ դրա պատճառը այն է, որ ՊՆ-ն ընթացքի մեջ գտնվող գործողության մանրամասներ է հայտնել հանրությանը»,- ասաց Դանիելյանը:

Ըստ Դանիելյանի՝ նման տեղեկատվության տարածումը միտված էր հանրության ուշադրությունը շեղել մեկ այլ կարևոր թեմայից. «Ինձ համար անհասկանալի է դա, ես տարիներ շարունակ մեդիադաշտում որոշակի փորձ եմ ձեռք բերել, և հասկանում եմ, որ դա արվել է Աննա Հակոբյանին՝ ծաղրի ենթարկելու սոցիալական ալիքը մի կերպ կոտրելու համար և, հանուն  արդարության, ասեմ՝ այո՛, այդ ալիքը իրենց հաջողվեց կոտրել, այսինքն՝ Աննա Հակոբյանի ծաղրի ալիքը մարեց, որովհետև միանգամից սոցիալական ցանցերի ուշադրությունը գրավեց ադրբեջանցիների՝ ծուղակում հայտնվելու թեման: Ընդ որում, հաջորդ օրը մենք իմացանք՝ ադրբեջանցիները կարողացել են դուրս գալ ծուղակից. ո՞րն էր պատճառը՝ ընթացքում գտնվող գործողության մասին հանրությանը տեղեկացնել»,- ընդգծում է նա:

Դանիելյանը, այնուամենայնիվ, չի ուզում հավատալ՝ նպատակը, որ կարող էին մերոնք հետապդնել, հակառակորդին ինֆորմացիա տալն էր. «Ռազմական ճակատում՝ ընթացքում գտնվող գործողության մասին հանրությանը տեղեկացնելը որևէ պատճառ չի կարող ունենալ: Բայց, ցավոք սրտի, ստացվում է՝ նրանք խաթարել են այդ գործողությունը՝ հրապարակելով մի ինֆորմացիա, որը միտված էր փրկել Աննա Հակոբյանի իմիջը: Միգուցե, դրանից ինչ-որ օգուտ կար, որի մասին ես չգիտեմ, բայց, իմ կարծիքով, միայն վնաս կարող էր բերել»,- եզրափակեց Դանիելյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց՝ եթե տեղեկատվության տարածումն անթույլատրելի լիներ, ապա ՊՆ-ն չէր հրապարակի․ «Եթե ՊՆ-ն նման տեղեկություն է հայտնել, ապա գտել է, որ դա նպատակահարմար է, եթե անթույլատրելի լիներ՝ չէր հրապարակվի․ ինչ-որ մեկը, եթե իր սահմանափակ մտածողությամբ ու դատողությամբ որոշում է, որ դա սխալ է՝ մենք պետք է դա չքննարկենք»,- ասաց Հովհաննիսյանը։

«Ծուղակում հակառակորդի զինծառայողներն են եղել, այդտեղից դժվար է դուրս գալը․ նրանք կա՛մ դուրս են եկել ծուղակից, կա՛մ մեռել են․ հստակ չեմ կարող ասել»,- շեշտեց փորձագետը և հավելեց․ «Ծուղակը տեղ է, որտեղ ընկնում ես ու սկսում ես պայքարել կյանքիդ համար»։

Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես ենք իմանալու՝ իրականում ինչ է տեղի ունեցել․ «Մենք մեր հետախուզական միջոցներով կիմանանք, բայց հանրությանը հայտնելը հնարավոր է՝ արդեն նպատատակահարմար չլինի»,- եզրափակեց նա։

Աննա Հակոբյանի այս լուսանկարը բավականին լայն քննադատությունների առիթ հանդիսացավ: Բանն այն է, որ ԱԻՆ աշխատակիցը պատվի է առել Աննա Հակոբյանին, ինչը սահմանված չէ օրենքով և կանոնադրությամբ:

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանն ու Ալիևը չէ, որ պետք է որոշեն, թե ինչ պետք է անի հայ ժողովուրդը (տեսանյութ)Ավտոբուսը չի եղել երթուղում, չի սպասարկել քաղաքացիներին․ պարզաբանումBYD-ը տաքսիի համար նախատեսված նոր սեդան կթողարկիՔիմ SKIMS-ը հագուստ և ներքնազգեստ է նվիրաբերել Լոս Անջելեսի հրդեհներից տուժած ընտանիքներին (լուսանկարներ)Ամբողջությամբ հրդեհվել է դերասան Մել Գիբսոնի Մալիբուի տունը (տեսանյութ)Ռուսաստանում հեռուստացույցն ընկել է մեկամյա երեխայի վրաՍա ընտրություն է զարգացման և հետադիմության միջև. կարո՞ղ է Հայաստանը մոտ ապագայում դառնալ ԵՄ անդամ (տեսանյութ)Վարորդը դուրս է բերվել վառվող «Mercedes»-ից, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ShamshyanԿրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել, դա է կրթության հիմնական նպատակը․ Փաշինյան (տեսանյութ)Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում սպասվում է ձյունԵվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ կընդունիԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվՔարդաշյան-Ջեններ կլանը լքել է Լոս Անջելեսի իրենց տները (լուսանկարներ)Մասկի՝ սոցցանցում գրանցումը վճարովի դարձնելու մասին տեղեկությունը, պարզվում է, կատակ էրՊարզ են դարձել Jeju Air-ի կործանման նոր մանրամասներԵրկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի. Սուրեն ՍուրենյանցՃապոնիայում հարավկորեացի ուսանողուհին մուրճով հարձակվել է դասընկերների վրա. կան վիրավորներՈւկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. GazetaԹրամփն ու Ցուկերբերգը հանդիպել ենՓարաքարում մեկնարկել է փրայմերիզը (տեսանյութ)«Կարևոր է հիշել, որ միակ բանը, որ տանում ենք մեզ հետ, մեր տված սերն է»․ Էնթոնի ՀոփքինսԶարուհի Փոստանջյանին կազատազրկենԿալիֆորնիան՝ կրակի մեջ. ինչ է մնացել հոլիվուդյան աստղերի տներիցԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասներըԱկնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից. «Հայաքվե»«Ծովակալ Նախիմով» հածանավը հաջողությամբ գործարկվել էԼեհաստանը դժգոհ է Նեթանյահուին չկալանավորելու որոշումիցՄոսկվայից և Երևանից Սարատով թռիչքները վերահասցեավորվել են Honda-ն ներկայացնում է նոր սերնդի էլեկտրական մեքենաներ (լուսանկարներ)Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին. օրվա մամուլ (տեսանյութ)Վեհափառը տեսակցել է Էջմիածնի ԲԿ-ի նորածիններին և մայրերին, օրհնել ու աղոթել նրանց առողջության համար Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆՍոչիում երկրաշարժեր են տեղի ունեցելՈւկրաինայում ավելի քան 60 մեղադրանք է առաջադրվել սահմանները անօրինական լքելու համարԱՄՆ-ում անհայտ անձինք ներխուժել են զինվորական պահեստ ու հափշտակել զինտեխնիկաՓաշինյանը փաթեթային որոշումներ է պատրաստում Մոսկվայի հետ կապերը խզելու համար. NezigarՀրդեհ՝ Նոյեմբերյան քաղաքում․ այրվել են խանութ-տաղավարներՕրվա խորհուրդ. հունվարի 11ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներինԹրամփը պատրաստում է առաջնային կարևորության ավելի քան 100 գործադիր հրաման Պանամայի նախագահը մտադիր է դիմել ՄԱԿ՝ Թրամփի սպառնալիքների պատճառովԵրևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Գագիկ ՍուրենյանՊալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականությունՏարադրամի փոխարժեքները հունվարի 11-ինՀՀ-ում ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. քրեական վարույթը դատարանում էԹուրքիան չի հանդուրժի սիրիական սահմանին Ֆրանսիայի հնարավոր ներկայությունը. ՖիդանԴամասկոսի մզկիթում հրմշտոց է եղել․ կան զոհեր և վիրավորներՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանի կոչը` ժողովրդին Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունըԿուբանում մազութի արտահոսքի պատճառով սատկել է մոտ 60 դելֆին
Ամենադիտված