Հրդեհ՝ Նոյեմբերյան քաղաքում․ այրվել են խանութ-տաղավարներ
Արտակարգ ՊատահարՀունվարի 11-ին, ժամը 01:52-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում այրվում են խանութ-տաղավարներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել երկհարկանի (մոտ 360 քմ) խանութ-տաղավարներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:40-ին, մարվել՝ 03:03-ին: Այրվել է երկրորդ հարկը (3 տաղավար, մոտ 180 քմ)՝ գույքով: