Պարզ են դարձել Jeju Air-ի կործանման նոր մանրամասներ
ԱշխարհJeju Air ինքնաթիռի երկու սև արկղերը դադարեցրել են ձայնագրությունը դեկտեմբերի 29-ին ինքնաթիռի բախվելուց չորս րոպե առաջ: Այս մասին հայտնում է Gazeta Ru-ն։
Միաժամանակ օդանավի օդաչուների խցիկում դադարել են աշխատել ձայնագրիչները։
Հունվարի 2-ին Հարավային Կորեայի տրանսպորտի նախարարության քաղաքացիական ավիացիայի դեպարտամենտի տնօրեն Չժու Չժոն Վանը հայտնել է, որ մասնագետները վերծանել են Jeju Air ինքնաթիռի սև արկղերից մեկի տվյալները, մինչդեռ ավելի շատ ժամանակ կպահանջվի՝ վերծանել երկրորդը վնասի պատճառով.