BYD-ը տաքսիի համար նախատեսված նոր սեդան կթողարկի
Աշխարհ
Չինական BYD ընկերությունը կթողարկի e7 սեդանը, որը նախատեսված է տաքսի ծառայություններում օգտագործելու համար։ Այս մասին հայտնում է carnewschina.com-ը։
Սեդանի երկարությունը 4780 մմ է, իսկ լայնությունը և բարձրությունը՝ համապատասխանաբար 1900 և 1515 մմ։ Նոր մեքենան կստանա 136 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչ։ Առավելագույն արագությունը կկազմի 150 կմ/ժ։ Մարտկոցի հզորության մասին դեռ ոչինչ հայտնի չէ։
Նշվում է, որ մեքենայի պրեմիերան կլինի Չինաստանում՝ 2025 թվականին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)