«Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ)
ԼուսանկարներՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը նոր ընտրյալ ունի` Անիտա Այվազյանը:
Վերջինս իր միկրոբլոգում հաճախ է կիսվում Լևոնի հետ արված կադրերով, սակայն խուսափում է պատասխանել իրենց հարաբերությունների վերաբերյալ հետևորդների հարցերին:
Ինստագրամում հրապարակված լուսանկարներից մեկին կից Անիտան գրել է. «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ։ Ի՞նչ իմաստ ունի լաց լինելը։ Միայն այդ ժամանակ կհասկանաս` կյանքն արժանի է, որ իրեն ժպտան»:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 31-ին ավտովթարի հետևանքով մահացավ Արոնյանի կինը՝ 33-ամյա Արիանա Կաոիլին։
Արոնյանն ու Կաոիլին հանդիպում էին 2006 թվականից, բայց ամուսնացել էին 2017-ին։