Հանցավոր խումբն իրացնելու նպատակով ձեռք է բերել շուրջ 35 կգ տարբեր տեսակի թմրամիջոց. Հետախուզվում է Իրանի քաղաքացին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է Մուշեղ Բաբայանի ներդրումը կառույցի կայացման գործում և պարգևատրել Օտար քաղաքացիների անվերահսկելի ներհոսքը կարող է հանգեցնել լրտեսական բջիջների ակտիվացմանը․ Արմեն Այվազյան Մեր կյանքը Քրիստոսի գերեզմանից ճառագայթող հավիտենական կյանքով լցնենք․ Արամ Ա Հայրապետ Փաշինյանը Տավուշի մարզում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն է ներկայացրել Սա անհապաղ պարզաբանում պահանջող հարց է. Արման Թաթոյան Անվանվել են WhatsApp-ում ամենահայտնի խարդախ սխեմաները Պուտինը ուղերձ է հղել Իրանի առաջնորդին Մենք պատրաստ ենք մասնակցել Ուկրաինայում խաղաղությանն ուղղված աշխատանքներին ոչ առանց առաջընթացի. Ռուբիո Խաղաղությու՞ն, թե՞ նոր զիջումներ Հայաստանից. Լևոն Գևորգյան (տեսանյութ) Ինչո՞ւ Խաչատուր Սուքիասյանը նույն՝ ներում խնդրողի տոնով չի շփվում լրագրողների հետ. Ժաննա Ալեքսանյան «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը՝ տրանսպորտի թանկացումը կասեցնող ստացավ ԴՐԱԿԱՆ եզրակացություն. Գևորգ Ստեփանյան 

«Քցում ենք մարդկանց, փակվենք, գնանք»․ «Beauty of Armenia» տուրիստական ընկերությունից տուժածների թիվը 100-ից ավելի է

Հասարակություն

Հայաստանցի զբոսաշրջիկները սոցցանցերում խմբեր են բացել և հայտնում են, որ խաբվել են «Beauty of Armenia» տուրիստական ընկերության կողմից։ Բանն այն է, որ տուրընկերությունը գայթակղիչ առաջարկ է ներկայացրել, այն է՝ X քանակով գիշերակաց Հայաստանի ցանկացած հյուրանոցում պատվիրելու դեպքում կստանան նույնքան գիշերակաց նվեր։ Ըստ գովազդի՝ ակցիայի շրջանակում ձեռք բերված փաթեթները հաճախորդները կարող էին օգտագործել օգոստոսի 30-ից սկսած։ Սակայն ընկերության տնօրեն Վահե Շահվերդյանը Հայաստանում ամրագրումներ անելու համար փոխանցած գումարները վերցրել ու անհետացել է։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում տուժածներից Հ.Աղաբաբյանը պատմեց, որ տուժածների թիվն այս պահի դրությամբ 100-ից ավելի է, գումարը ընդհանուր 6 մլն դրամի սահմանն անցնում է, սակայն կան բազմաթիվ անձինք, որոնց հանգստյան օրերը առջևում են և դեռ տեղյակ չեն, որ խաբեության զոհ են դարձել։ «Առաջարկը միանգամից հետաքրքրեց, զանգահարեցի, պայմանավորվեցի Ջերմուկում և Թեժ լեռում հանգստանալու համար։ Ապահովության համար կապ հաստատեցի նաև հյուրանոցների հետ, որտեղ պետք է մնայինք, հետաքրքրվեցի՝ արդյո՞ք իրենք համագործակցում են «Beauty of Armenia»-ի հետ, թե ոչ, երբ դրական պատասխան տվեցին՝ ասելով, որ նախկինում խնդիրներ չի առաջացել, վստահություն ներշնչեցին։ Փոխանցեցի 246 000 դրամ։ Սակայն, երբ ծանոթներս օգոստոսի 30-ին պետք է գնային հանգստի, զանգահարում են հյուրանոցներ և պարզում է, որ գումարները փոխանցած չեն, զանգահարում են Վահե Շահվերդյանին, տուրընկերության օպերատոր աղջիներին, սակայն բոլոր հեռախոսահամարներն անհասանելի են լինում, ֆեյսբուքյան էջերը՝ ջնջված։ Օգոստոսի 28-ին ես զանգահարեցի այն հյուրանոցներ, որտեղ մենք պետք է մնայինք, սակայն փոխանցեցին, որ տուրընկերության հետ խնդիրներ են առաջացել, բոլոր ամրագրումները հանված են, քանի որ իրենց գումարներ չեն փոխանցել և կապի դուրս չեն գալիս»,- ասաց Համեստը՝ նշելով՝ հասկանալով, որ խաբեության զոհ են դարձել, դիմել են ոստիկանություն։

Տուժածներից Ա. Աղայանն էլ պատմեց, որ պատահաբար մտել է «Beauty of Armenia»-ի ֆեյսբուքյան էջ և տեսել, որ էջն այլևս գոյություն չունի․ «80 000 հազար դրամ եմ վճարել Ծաղկաձորում 4 օր հանգստանալու համար և տուժել։ 2 մեծ, 1 երեխա, 2 անգամյա սնունդով կազմում էր 160 000 դրամ, այսինքն ակցիայով վճարել ենք դրա կեսը։ Երբ խոսում էի Վահե Շահվերդյանի հետ ու ասացի անհավանական ակցիա է, կես կատակ կես լուրջ քմծիծաղով պատասխանեց՝ «քցում ենք մարդկանց, փակվենք, գնանք», բայց արի ու տես հենց նման նպատակ էլ հետապնդում էր։ Ես պունկտուալ իմ վճարումներն ու փաստաթղթերը ուղարկեցի, բայց ինքը թերացավ։ Օնլայն տեսա, որ ամրագրում հյուրանոցի վրա արված չէ։ Մտածեցի անընդհատ չզանգահարեմ, հատկապես, ասացի ամրագրում արեք, մի քանի վայրկյան հետո ամրագրում արեց, բայց գումարը չփոխանցեց, հետո պատճառաբանեց, թե մեր հանգստի գնալուց 4 օր առաջ է վճարում անելու։ Հարցը միայն գումարը չէ, մենք հոգեպես շատ ճնշված ենք և մեզ խաբված ենք զգում։ Իմ երեխան սպասում էր, գերզբաղված ամուսինս հանգիստ էր վերցրել ու հայտնվում ենք այս իրավիճակում։ Մենք դիմել ենք ոստիկանություն, պարզվում է նախկինում նրա վրա գործ կա հարուցած և խնդիրներ են առաջացվել նաև այս տարվա հունվարին, երբ նրանց զբոսաշրջային փաթեթներով Վրաստան մեկնած զբոսաշրջիկները դրսում են հայտնվել»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ամենաքիչ գումարը 20 000 դրամն է, մարդիկ կան 450 000 դրամ են տուժել։ 

«Beauty of Armenia»-ից տուժածները Ֆեյսբուքում և Viber-ում խմբեր են բացել և փոխանցում են տեղեկություններ Վահե Շահվերդյանի և նրա ընտանիքի անդամների մասին՝ փորձելով ուղիներ գտնել նրան հայտնաբերելու համար։ Տուժածներն ասացին, որ գնացել են նաև նրա ծնողների տուն, սակայն նրանք ևս զարմացել են կատարվածից։ Տնօրեն Վահե Շահվերդյանի Ֆեյսբուքյան անձնական էջը ջնջված է, սակայն տուժած քաղաքացիները նրա անունով կեղծ էջ են բացել՝ փորձելով հասկացնել բոլոր մարդկանց, որ ընկերության կողմից խաբվել են։ 

Սոնա Հարությունյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«ԱՄՆ-ն սղոցում է այն ճյուղը, որի վրա նստած է»․ Պեկինը Վաշինգտոնին խորհուրդ է տալիս նվազեցնել սակագներըՄիխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հռոմը կհյուրընկալի Իրան-ԱՄՆ միջև բանակցությունների երկրորդ փուլը․ Օմանի ԱԳՆ Հանցավոր խումբն իրացնելու նպատակով ձեռք է բերել շուրջ 35 կգ տարբեր տեսակի թմրամիջոց. Հետախուզվում է Իրանի քաղաքացին ԱՄՆ-ն ոչնչացրել է հութիների նավահանգիստներից մեկը NYT-ն պարզել է՝ ինչ է ծրագրել Թրամփը Սիրիայի համարՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է Մուշեղ Բաբայանի ներդրումը կառույցի կայացման գործում և պարգևատրել Դուբայի Բուրջ Խալիֆայի շոու ծրագիրը 5 ամսով փակվում էՕտար քաղաքացիների անվերահսկելի ներհոսքը կարող է հանգեցնել լրտեսական բջիջների ակտիվացմանը․ Արմեն ԱյվազյանՄեր կյանքը Քրիստոսի գերեզմանից ճառագայթող հավիտենական կյանքով լցնենք․ Արամ Ա Հայրապետ Փաշինյանը Տավուշի մարզում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն է ներկայացրել Սա անհապաղ պարզաբանում պահանջող հարց է. Արման Թաթոյան Անվանվել են WhatsApp-ում ամենահայտնի խարդախ սխեմաներըՊուտինը ուղերձ է հղել Իրանի առաջնորդինՄենք պատրաստ ենք մասնակցել Ուկրաինայում խաղաղությանն ուղղված աշխատանքներին ոչ առանց առաջընթացի. Ռուբիո Չինաստանը լիովին դադարեցրել է հեղուկացված գազի ներմուծումն ԱՄՆ-ից. Financial TimesԽաղաղությու՞ն, թե՞ նոր զիջումներ Հայաստանից. Լևոն Գևորգյան (տեսանյութ) Ինչո՞ւ Խաչատուր Սուքիասյանը նույն՝ ներում խնդրողի տոնով չի շփվում լրագրողների հետ. Ժաննա Ալեքսանյան Ռուսաստանում պատանի հոկեյիստներով ավտոբուսը վթարի է ենթարկվելCNN-ը պարզել է՝ ինչ է ծրագրել Թրամփը«Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը՝ տրանսպորտի թանկացումը կասեցնող ստացավ ԴՐԱԿԱՆ եզրակացություն. Գևորգ ՍտեփանյանԴավթյանը և Ավետիսյանը արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի գավաթում«Պուտինը զգուշացրել է». ԱՄՆ-ում հայտարարություն են արել Ուկրաինայի վերաբերյալԽնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ կրակոցներ են լսվել Ֆրանսիայի դեսպանը այցելել է Վայոց ձորի մարզԹրամփն ընդունել է Մելոնիի հրավերը և կմեկնի Իտալիա Սյունիքում իրանցի վարորդը բեռնատարով բախվել է ծառերին և կողաշրջվել․ նրան տեղափոխել են հիվանդանոց Կոտայքի մարզում տուգանային հրապարակ են տեղափոխվել հայտնի անձանց թանկարժեք, «գոլդ» համարանիշերով ավտոմեքենաներ Ռուսաստանը ողջունում է իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու՝ ԱՄՆ-ի և Իրանի ցանկությունը. Լավրով Բագրատաշենի անցակետում Ուզբեկստանի կողմից հետախուզվողի են հայտնաբերել Տեղի է ունեցել ՀՀ ազգային զեկույցի շնորհանդեսը Քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանն առնչվող հարցեր Ռուսաստանն ու Ուկրաինան կփոխանակեն գերիներինԳարիկ Գալեյանին ապօրինաբար պահում են անազատության մեջ Գերմանական տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է (տեսանյութ) Հայաստանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը ԱՄՆ-ը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ի՞նչ է հայտնի Վաշինգտոնի նոր առաջարկների մասինՀամլետ Մանուկյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի հաղթող ԱՄՆ-ը կարող է «կառավարել ժամանակն ու տարածությունը»․ Սպիտակ Տուն (տեսանյութ) Հաստատվել են բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը Ուկրաինայում կսկսեն քաղաքացիական անձանց ռազմական պատրաստությունըԱրցախի իշխանությունները դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Սամվել Շահրամանյան ՌԴ-ում լրագրող Իրինա Բաբլոյանը ճանաչվել է օտարերկրյա գործակալ Իրանը պատրաստ է նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը․ ReutersՆԳ նախարարը հետևել է օպերատիվ արձագանքման վարչության քրեական ոստիկանների ցուցադրական վարժանքին (տեսանյութ) Կիևը Տոկիոյից մոտ 3 մլրդ դոլար կստանա՝ ՌԴ-ի ակտիվներից ստացված եկամուտների հաշվինՆիկոլի օրոք՝ 44-օրյա, երկօրյա պատերազմներում, Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ տվել ենք շուրջ 5100 զոհ Ողբերգական դեպք՝ Երևանում. Հայտնաբերվել է մաhացած կին«Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի դպրոցներում․ քննարկում ԿԳՄՍՆ-ում Դրանց թշնամանքն ու ատելությունը միայն Արցախի հայերի դեմ չեն, դրանք ատում են հային ու ազգայինը․ Հովհաննես Խուդոյան
Ամենադիտված