Բուժքույրը 100 հազար դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա և այժմ գումար է վաստակում իր մերկ լուսանկարների միջոցով
ԺամանցԱվստրալիայի Մելբուռն քաղաքում բնակվող 31-ամյա բուժքույր Տառա Ջեին Մակքոնահին պլաստիկ վիրահատությունների վրա ծախսել է մոտ 100 հազար դոլար: Աղջիկը հինգ անգամ մեծացրել է կուրծքը, իմպլանտներ տեղադրել հետույքում, կատարել է ռինոպլաստիկա և այլ վիրահատություններ: Սակայն նրա այցեքարտը մեծ ու փափուկ շուրթերն են, գրում է Daily Star-ը:
Ինստագրամում Տառան ունի 85 հազար հետևորդ: Նա իրեն համարում է Բարբիի կատարելագործված տարբերակ` թողարկված սահմանափակ քանակով:
Վերջերս նա նաև գրանցվել է OnlyFans-ում, որտեղ հրապարակում է իր մերկ լուսանկարները և դրա դիմաց գումար վաստակում:
Սևահեր գեղեցկուհու խոսքով` երեք օրում այդ կերպ վաստակել է 10 հազար դոլար:
Տառան խոստովանում է, որ կախվածություն ունի պլաստիկ վիրահատություններից և անհամբեր սպասում է, թե երբ կավարտվի համավարակը, որպեսզի էլ ավելի մեծացնի իր կրծքերն ու հեռացնի կողոսկրերը` բարակ իրան ունենալու համար: Նա նաև ուզում է փոխել աչքերի գույնն ու ձևը:
Ավստրալուհին կարծում է, որ իր կերպարանափոխումն իրեն մեծ շահույթ ու երկրպագուներ է բերում: Նա նաև նշել է, որ այս կերպ իրեն ավելի երիտասարդ է զգում:
«Գուցե ես 31 տարեկան եմ, սակայն ինձ 21 եմ զգում: Ես նման եմ լավ գինու` տարիքի հետ ավելի լավն եմ դառնում: Եվ, իհարկե, պլաստիկ վիրահատության շնորհիվ» ,- ասել է Տառան: