Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի աջ հատվածում յուրաքաչյուր քաղաքացի կտեսնի իր հայելային արտացոլանքը
Գիտություն և ՄշակույթԵրեւանի ավագանու «Իմ քայլ»-ը խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել.
« Ինչպես խոստացել էինք, «Իմ Քայլը» խմբակցության ավագանու անդամներով այցելեցինք Ախուրյան՝ քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոց, որտեղ ստեղծվում է «Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված» հուշարձանը:
Նկարներում քանդակի կավե տարբերակն է, որն իրականում շատ է տարբերվում մեր տեսած թվային էսքիզից: Այն ամբողջությամբ ձուլվելու է բրոնզից և հուշարձանի աջ հատվածում յուրաքաչյուր քաղաքացի կտեսնի իր հայելային արտացոլանքը:
Մեծագույն հաճույք էր լսել քանդակագործին, ծանոթանալ հուշարձանի կոնցեպտին և այն հսկայական ջանքերին, որ ներդրվում են այն կյանքի կոչելու համար» :