Արթուր Վանեցյանն Արթուր Բաղդասարյանի հետ երբեւէ չի հանդիպել, ոչինչ չի քննարկվել. «Հայրենիք»
ՔաղաքականԼրատվական կայքերում հայտնվել է կեղծ տեղեկություն, թե իբր Արթուր Բաղդասարյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, եւ իբր որոշ հարցեր են քննարկվել: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցությունը:
«Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ Արթուր Վանեցյանն ու Արթուր Բաղդասարյանն անձամբ ծանոթ չեն, նրանք երբեւէ չեն հանդիպել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի հաղ հաղորդագրություն էր տարածել «Օրինակ երկիր» կուսակցության նախկին ղեկավար, Արթուր Բաղդասարյանը՝ նշելով. «Երեկ հանդիպել եմ նաեւ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին եւ քննարկել հնարավոր համագործակցության ձեւաչափերը։ Որոշում եմ կայացրել միանալ 17 կուսակցությունների պահանջին եւ կոչ անել բոլոր ուժերին համախմբվել այս օրակարգի շուրջ»: