«Ժողովուրդ». Արագածոտնի մարզպետի մասնակցությամբ գործը դեռ քննվում է. ի՞նչ են փորձում պարզել «Հրապարակ». Սարիկ Մինասյանին բարձր պաշտոն կտան «Ժողովուրդ». 2 մլրդ դրամ Սնուփ Դոգի չկայացած համերգի համար, երբ արցախահայերի աջակցության «40+10» ծրագիրը կրճատվում է «Հրապարակ». Ոչ թե պատերազմն է իմ օրոք եղել, այլ ես՝ պատերազմի. Նիկոլ Փաշինյան «Ժողովուրդ». Ում ջանքերով է «ՋեյԼո»-ն գալիս Հայաստան. ոչ մի կառույց տեղյակ չէ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գնահատել է ԱՄՆ մաքսատուրքերի պատճառով համաշխարհային տնտեսական անկման հնարավորությունը Քննարկվել են Անգոլայից ադամանդի հումքի ձեռքբերման և ներմուծման հարցերը Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Նիկոլական սազանդարներին հրահնգված է ատելություն տարածել արցախահայության նկատմամբ․ Գևորգ Սաֆարյան Վահագն Խաչատուրյանն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունում քննարկել է ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների զարգացումը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերը 

Նիկոլ Փաշինյանին կա՛մ խաբում են, ենթարկում շանտաժի և ստիպում ստորագրել փաստաթղթեր, կա՛մ այս սցենարը նրան ձեռնտու է. Արտակ Թովմասյան

Քաղաքական

Հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված է եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում: Դեռևս հայ ժողովրդին պատշաճ չի ներկայացվել և չի քննարկվել հանդիպման օրակարգը:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց «Թովմասյան» հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանի հետ, որը վերջերս հայտարարեց քաղաքական նոր ուժի ձևավորման մասին:

Արտակ Թովմասյանին հարցրինք՝ ի՞նչ տեղեկություններ ունի նա, ի՞նչ հարցեր են դրված բանակցային սեղանին. «Այդ բանակցությունների ընթացքում քննարկվող բազմաթիվ հարցերից կարելի է, հատկապես, առանձնացել երկուսը: Առաջինը գերիների վերադարձի հարցն է, որն արդեն իսկ պետք է լուծված լիներ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, սակայն Նիկոլ Փաշինյանին ևս մեկ անգամ խաբել են, վերադարձը ձգձգում են ու նոր պայման են նրա առջև դրել։ Իսկ երկրորդ հարցը Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան հատվածին կապող ճանապարհի բացումն է: Նկատենք, որ Հայաստանի տարածքով «միջանցք» տրամադրելը նշանակում է իրագործել թուրքական եղբայրական պետությունների պատմական երազանքը, որը ոչ այլ ինչ է, քան պանթյուրքիզմի քաղաքականության հաղթանակ տարածաշրջանում․ Ադրբեջանը ստանում է ցամաքային կապ Թուրքիայի հետ, իսկ Թուրքիան, իր հերթին, իրագործում է մինչև Չինաստան ճանապարհ բացելու իր ծրագիրը: Այս հարցը քննարկվում է նոյեմբերի 9-ին կնքված փաստաթղթի 9-րդ կետի համաձայն, ըստ որի` ՀՀ-ն ապահովում է Ադրբեջանի հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկությունը։ Վերահսկողությունն իրականացնում են ռուս խաղաղապահները»:

Արտակ Թովմասյանին հարցրինք նաև՝ արդյո՞ք այս ճանապարհի բացումը տարածաշրջանում կակտիվացնի տնտեսությունը, որքանո՞վ է այն ձեռնտու Հայաստանին։ Վերջինս ասաց, որ բանակցություններում Հայաստանի կարծիքն ու շահերն առաջ տանող չկա։ Այս ճանապարհի բացումը արվում է միայն պատերազմով պարտադրված և ոչ թե նախապես պլանավորված ձևաչափով. «Լինելով քաջատեղյակ՝ ևս մեկ անգամ վերահաստատում եմ իմ խոսքը` Նիկոլ Փաշինյանն անկարող է տանել այս բանակցությունները՝ հօգուտ ՀՀ-ի։ Նրան կա՛մ խաբում են, ենթարկում շանտաժի և ստիպում ստորագրել փաստաթղթեր, կա՛մ այս սցենարը նրան ձեռնտու է, ինչն էլ պարզ կդառնա ժամանակի ընթացքում, երբ հաջորդ իշխանությունը արդարադատություն կիրականացնի: Սակայն միանշանակ է, որ այս ամենի ցավալի դրսևորումները մենք կտեսնենք կարճ ժամանակահատվածում»:

Թովմասյանն ասաց նաև, որ բոլոր գերիներին կվերադարձնեն, եթե Փաշինյանը համաձայնի այդ ճանապարհի անարգել բացմանը: Այսինքն՝ գերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով` նախորդ պայմանավորվածության հիման վրա, չի իրականացվի, իսկ մյուս հարցերին Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել անդրադառնալ միայն գերիների վերադարձի խոստում ստանալուց հետո, ինչը արդեն իսկ պետք է կատարված լիներ:

«Ցավալի է, որ որոշումներ կայացվում են առանց անգամ Փաշինյանի հետ քննարկման, և նրա ներկայությունը միայն պրոտոկոլային բնույթ է կրում և նրա ստորագրությունը դնելու նպատակն է հետապնդում: Անգամ այս դեպքում Փաշինյանը դեռևս ժողովրդի մոտ փորձում է աշխատանքի իմիտացիա ստեղծել և, օրինակ, գերիների վերադարձը դարձնել «կայացած բանակցությունների ձեռքբերում»,- ասաց Արտակ Թովմասյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Արագածոտնի մարզպետի մասնակցությամբ գործը դեռ քննվում է. ի՞նչ են փորձում պարզել«Հրապարակ». Սարիկ Մինասյանին բարձր պաշտոն կտան«Ժողովուրդ». 2 մլրդ դրամ Սնուփ Դոգի չկայացած համերգի համար, երբ արցախահայերի աջակցության «40+10» ծրագիրը կրճատվում է«Հրապարակ». Ոչ թե պատերազմն է իմ օրոք եղել, այլ ես՝ պատերազմի. Նիկոլ Փաշինյան«Ժողովուրդ». Ում ջանքերով է «ՋեյԼո»-ն գալիս Հայաստան. ոչ մի կառույց տեղյակ չէՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը գնահատել է ԱՄՆ մաքսատուրքերի պատճառով համաշխարհային տնտեսական անկման հնարավորությունըՔննարկվել են Անգոլայից ադամանդի հումքի ձեռքբերման և ներմուծման հարցերը Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Նիկոլական սազանդարներին հրահնգված է ատելություն տարածել արցախահայության նկատմամբ․ Գևորգ ՍաֆարյանՎահագն Խաչատուրյանն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունում քննարկել է ՀՀ-ԱՄԷ հարաբերությունների զարգացումը Իրանի ԱԳ նախարարը նշել Է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր նպատակըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերը Իմ Հայրենիքում այլևս շնչահեղձ եմ լինում, ատելության տեղատարափից՝ փուլ գալիս. Մետաքսե Հակոբյան Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Պարեկներն անցել են ուժեղացված ծառայության Գյումրեցի ՔՊա-ական պատգամավոր Էմմա Պալյանը քյաբաբ փաթաթող ամուսնու հետ ոսկու խանութ է բացել․ լրագրողԲաքվում` ճաղերի հետևում գտնվող մեր հայրենակիցներն ավելի ազատ են, քան իշխանությունը պինդ գրկածները Ուկրաինայի 6 շրջանում օդային տագնապ է հայտարարվելԵրևանի ավելի քան 350 հրշեջներ վերապատրաստվում են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում ԱԺ-ում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին ներկայացրել են «խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները» Փաշինյանն ընտրությունից հետո Գյումրու ՔՊ խմբակցության աշխատանքներն է քննարկել Սպասվում են ձյան տեսքով տեղումներ Թրամփը Չինաստանին «շռայլ» պայմաններ կառաջարկիՀրեաները 2000 տարի հետո, Աստծո խոստումը իրականություն են դարձնում․ քաղաքագետ Կոտայքի մարզում «Ford Transit»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Պետդեպը նշել է Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների թեման36 ժամ ջուր չի լինելու ՏԿԵ փոխնախարարը Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի խնդիրները «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները շարունակում են համալրել ՀՀ զինված ուժերի պայմանագրայինների շարքերը Խաչատուրյանն այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի 37-ամյա օտարերկրացին ձերբակալվել է Ինչու էին խաղահրապարակի ճաղավանդակները ապամոնտաժել․ փոխքաղաքապետը պարզաբանում է Գազ չի լինելու Մոսկվան սպասում է Հնդկաստանի վարչապետ ՄոդիինԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Արման Անդրեասյանը նվաճեց Եվորպայի փոխչեմպիոնի տիտղոսը Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը», փաստաբանը խնդրել է վերանայել «գործը» ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Հոդեյդայի ուղղությամբՈւժի սպառնալիքի ազդեցությամբ ստորագրված փաստաթուղթը հի՞մք էր անտեսելու արցախցիների իրավունքները. Արտակ Բեգլարյան Դրամի բարձր կուրսը դանդաղ սպանում է Հայաստանի տնտեսությունը Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել Բարքերի ճգնաժամ և երեսպաշտության շքերթ․ Արմեն Աշոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականներին (լուսանկարներ)ԿԽՄԿ-ի հետ քննարկվել է 2020-ի պատերազմում անհայտ կորած անձանց ընտանիքների սատարման ծրագիրը Ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Ես Էրդողանին եմ սիրում, նա էլ՝ ինձ, մենք երբեք խնդիր չենք ունեցել. Դոնալդ Թրամփ Փարիզի իշխանությունները Ստամբուլի ձերբակալված քաղաքապետին պատվավոր քաղաքացու կոչում են շնորհել Կութ գյուղում վերջին 15 օրվա ընթացքում գիշերային ժամերին պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում. վարչական ղեկավար Գորլովկայում անօդաչու թռչող սարքի հարձակման զոհերի թիվը հասել է հինգի
Ամենադիտված