Ինչը երբեք չպետք է մատուցվի 2025 թ-ի Ամանորին Ժողովրդական նշաններ փողի համար՝ 2025 թվականի Ամանորի գիշերը Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինծառայող է մահացել (լուսանկարներ) Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Դադիվանքն ու «փաստի» հորինումը Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում. լրատվամիջոցներ ԱԱԾ շենքի մոտ կայանած մեքենայից գողություն են կատարել` ոստիկանությունը դեռ տեղ չի հասել. Երիցյան Վերին Լարսի անցակետում մոտ 1100 բեռնատար է կուտակվել Համայնքային ոստիկանությունում ծառայության համար կատարվում է ընդունելություն. հայտարարություն Թրամփը հայտնել է, թե ում է դիտարկում Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնում Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած վարորդը հայտնաբերվել է 

Մահանալու մասին չէի մտածում, աղոթում էի՝ մարմինս փոսից դուրս հանեն, ծնողներիս հանձնեն․ պատերազմից 7 ամիս անց Արմանը ապաքինվում է

Հասարակություն

Սեպտեմբերի 27-ից Արման Գալստյանը եղել է կռվի ամենաթեժ կետերում․ սկզբում եղել է Ջաբրայիլում, հետո Ֆիզուլիում, Հադրութում և վերջին հենակետը եղել է Մարտունի 2-ում։ Նա մինչև նոյեմբերի 3-ը թեժ մարտեր է վարել թշնամու դեմ մինչև այն, երբ իրեն վստահված դիրքը պաշտպանելիս վիրավորվում է։ Արման Գալստյանը, այսօր արդեն ապաքինվում է՝ նա ստացել է 10 վիրահատություն, և դեռ պետք է վիրահատվի։ Հերոսը, ետ նայելով, չի զղջում և ոչնչի համար։

Արմանը 2019 թվականի հուլիսի 24-ին զորակոչվեց բանակ՝ ծառայության անցնելով Ջաբրայիլում: Նա սեպտեմբերի 25-ից արդեն դիրքերում էր․ «Սեպտեմբերի 25-ին դիրքեր բարձրանալու մեր հերթական օրն էր: 27-ի առավոտյան արդեն լսելի էր թշնամու տեխնիկայի աշխատանքը՝ ուղղված մեր կողմը: Սկզբից չէինք կողմնորոշվում, թե ինչ անենք, չէինք հասկանում, թե ինչ է կատարվում, բայց պատերազմի 2-րդ օրից արդեն հունի մեջ ընկանք և պատկերացում ունեինք, թե ինչ է պատերազմը»,- պատմում է հերոսը:

Սկզբի մի քանի ժամը Արմանին վստահված դիրքի վրա հարձակում չի եղել, հիմնականում աշխատել է թշնամու հրետանին․ «Մի քանի ժամ հետո արդեն մեր կողքի դիրքը թշնամին վերցրել էր ու էդ դիրքից ճեղքում եղավ, արդեն մեր ուղղությամբ էին գալիս, մենք հետ նահանջեցինք: Բայց մեր դիրքը երկար չմնաց թշնամու մոտ, մեր տղաները նույն օրը երեկոյան 7-ին հետ վերցրեցին դիրքը»,-նշեց նա:  

Արմանը պատերազմի օրերին միշտ կապ է պահել տանեցիների հետ, նա հանգիստ էր լինում, երբ գիտեր, որ ընտանիքի անդամները տեղեկություն ունեն իրենից, հերոսը ոգևորվում էր, երբ խոսում էր իր հարազատների հետ, ուժ էր ստանում նրանցից․ «Գրեթե ամեն օր զանգահարում էի տուն, որ հանգիստ լինեին, նաև ես էի հանգիստ լինում՝ իմանալով, որ տանեցիներս տեղյակ են ինձնից։ Պատերազմի ողջ ընթացքում միայն վիրավորվելուս օրը չեմ զանգահարել տուն»,- ասաց Արմանը: 

Վերջինս վիրավորվել է իր 2 զինակից ընկերների ապաստարանը փոխելիս․ սկզբում Արմանն է փրկել նրանց կյանքը, հետո այդ 2 տղաները՝ նրանը․ «Ապաստարաններում հսկում էինք, որ հանկարծ թշնամին առաջխաղացում չունենա, ու երբ իրենց հրետանին աշխատեց, նրանց արկը ընկավ տղաների թաքստոցի մոտ ու զգացինք, որ արդեն շատ մոտ են մեզ։ Կապ հաստատեցի հրամանատարի հետ ու առաջարկեցի տեղափոխվել մյուս ապաստարան: Տղերքը հերթով տեղափոխվեցին հաջորդ ապաստարանը, ու երբ ես պետք է գնայի նրանց հետևից, հեռակապս ընկավ ձեռքիցս, կռացա, որ վերցնեմ, հենց էդ պահին մի պայթյուն լսեցի ու մխրճվեցի հողի մեջ։ 2 վայրկյան հետո գլուխս բարձրացրի, տեսնեմ ձախ կողմի ձեռքիցս ծուխ է դուրս գալիս, այրվել էր, ամբողջ ձախ կողմս վնասվել էր՝ ձեռքս, գլուխս, ոտքս, ողնաշարս: Մի կերպ սողալով՝ հասել եմ հեռակապին, տեղեկացրել եմ, թե որտեղ եմ ու հրամանատարը իր մեքենան ուղարկել է իմ հետևից: Սկզբում տեղափոխել են շտապօգնության մեքենա, այնուհետև Մարտունի 2-ի հոսպիտալ, հետո Ստեփանակերտինը, որտեղ էլ, որ վիրահատել են: Երեկոյան վիճակս շատ ծանր է լինում Գորիս են տեղափոխում, էնտեղից էլ Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն ու մեկ ժամ հետո սկսում են վիրահատությունը»,- վերհիշելով պատմում է հերոսը:

Այդ պահին Արմանը վախ չուներ կյանքից հեռանալու, միայն թե գլխում մեկ միտք էր պտտվում․ «Այդ պահին միայն մտածում էի, որ եթե օգնության էլ չհասնեն ինձ, գոնե կարողանան մարմինս փոսից դուրս հանեն, ծնողներիս հանձնեն, մահանալու մասին այդ պահին չեմ մտածել։ Մեկ էլ մտածում էի շուտ մի ցավազրկող խմեի, որ ցավերս չզգայի»,- ասաց Արմանը։

Հերոսը տանեցիների հետ խոսել էր վիչավորվելու նախորդ օրը, բայց որևէ վատ կանխազգացում չուներ, ըստ նրա, ինչ-որ տարօրինակ զգացում ուներ պատերազմին նախորդող օրը՝ սեպտեմբերի 26-ին․ «Սեպտեմբերի 26-ին առաջին անգամ տեսազանգով տուն խոսեցի ու, չգիտեմ ինչի, խնդրեցի, որ բոլորին ցույց տան, տեսնեմ»,- ընդգծեց նա։

Մեր այն հարցին, թե կռվելիս ի՞նչ են մտածում, ճի՞շտ է, որ վախը անհետանում է այդ պահին, Արմանը պատասխանեց․ «Ռազմի դաշտում մեկս մյուսիս հույս էինք տալիս, ոգևորում էինք, ասում էինք՝ ամեն ինչ լավ է լինելու, մի քիչ էլ դիմանանք ու ամեն ինչ կլինի, հօգուտ մեզ կլինի իրավիճակը, որովհետև իրոք մեր հաղթելու շանսերը շատ մեծ էին, եթե չլինեին ներքին դավաճանները: Կռվելիս մտածում ես այն մարդկանց մասին, որոնք քո համար թանկ են, ում կարոտել ես, ուզում ես հաղթես, որ ապրես, ես դա եմ մտածել»,- իսկ անդրադառնալով վախին, պատասխանեց․ «Միայն անխելք մարդը կարող է չվախենալ, որը ոչինչ չունի կորցնելու, ես վախեցել եմ նրանից, որ կարող եմ էլ չտեսնել ինձ շրջապատող աշխարհը, ինձ համար թանկ մարդկանց»,-իր հույզերով կիսվեց Արմանը։

Հերոսը արդեն թվով 10 վիրահատություն է տարել և դեռ ունի այլ վիրահատություններ, բայց նա չի զղջում ոչնչի համար․ «Ինչ արել եմ, արել եմ գիտակցված՝ փոս իջնելն ու տղերքին հանելն էլ էր գիտակցված, մի պահ չեմ մտածել, որ այդպես պետք է չվարվեի, սկզբում ես եմ իրենց դուրս հանել փոսից, հետո էլ իրենք ինձ հասան օգնության ու վիրավոր դուրս հանեցին փոսից»,-նշեց Արմանը։

Արմանը մարտի դաշտից շատ պատմություններով է եկել, որոնց մասին, երևի թե, երբևէ չի խոսի, ինչպես նա է ասում ամեն պատմության հետ կան վատ հիշողություններ․ «Ավելի լավ է չպատմել․․․»։

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչը երբեք չպետք է մատուցվի 2025 թ-ի Ամանորին Ժողովրդական նշաններ փողի համար՝ 2025 թվականի Ամանորի գիշերը Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինծառայող է մահացել (լուսանկարներ)Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Դադիվանքն ու «փաստի» հորինումըԵթե ​​առաջիկա շաբաթվա ընթացքում գնալու եք Հունաստան՝ կարդացեք այս կանխատեսումը․ Հայհիդրոմետի տնօրեն «Սարգիսը հերոս է»․ Գալստյանի կինը համաձայն չէ ամուսնու՝ լրտեսության մեղադրանքի հետ (տեսանյութ) Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում. լրատվամիջոցներԱԱԾ շենքի մոտ կայանած մեքենայից գողություն են կատարել` ոստիկանությունը դեռ տեղ չի հասել. Երիցյան Վերին Լարսի անցակետում մոտ 1100 բեռնատար է կուտակվել Մալայզիայի ամենահարուստ մարդու միակ որդին հրաժարվել է 5 միլիարդ դոլար արժողությամբ կայսրությունից՝ վանական դառնալու համարՀամայնքային ոստիկանությունում ծառայության համար կատարվում է ընդունելություն. հայտարարություն Թրամփը հայտնել է, թե ում է դիտարկում Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնումԲժիշկը նշել է գարեջրի օրական թույլատրելի չափաբաժինը Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած վարորդը հայտնաբերվել է Շերն ավարտում է կարիերան Նման իրավիճակը, ըստ Նիկոլո Մաքիավելիի, անխուսափելիորեն հանգեցնում է այդպիսի տիրակալի անկմանը. Դավիթ ԱնանյանԹուրքիան ռազմական տեխնիկա է ուղարկում Սիրիա․ թեժ մարտեր են ընթանում (տեսանյութ)Ռուսաստանը և Չինաստանը շահագրգռված են Հարավային Կովկասի կայունությամբ. ՌԴ ԱԳՆ Միգրանտների տեղաշարժը Ռուսաստանում պետք է վերահսկվի․ Մեդվեդև «Lexus» մակնիշի ավտոմեքենաների այրելու դեպքը փորձում են ներկայացնել իբրև իմ դեմ ուղղված քայլ. ՓամբուխչյանՖրանսիայի վարչապետը կարող է կորցնել իր պաշտոնը Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրիցՌԴ ԱԻՆ-ը Վերին Լարսի անցակետում խցանման մեջ հայտնված վարորդների հետ հոգեբանների է ներգրավվել աշխատելու Շունն ընկել է 12-րդ հարկից ու չի տուժել (լուսանկարներ)Չի հետևում քաղաքի մաքրությանը և տրանսպորտին․ ի՞նչ են մտածում քաղաքացիներն Ավինյանի մասին․ հարցում (տեսանյութ) Վաղը Երևանի տրանսպորտը կաշխատի մինչև ժամը 01։00-ն Ո՞րն է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանում չանցկացնելու պատճառը․ ԱԳՆ խոսնակի պարզաբանումը Նորվեգացի արքայադուստրն ամուսնացել է և փախել՝ չվճարելով 90 հազար դոլար պարտքըՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի․ Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին (տեսանյութ)Փաշինյանն ինձ SMS չի ուղարկել, մարդ է ուղարկել իմ հետևից․ ԲԴԽ նախկին նախագահի բացահայտումը (տեսանյութ) Ավինյանը հայտնել է Երևանում տրանսպորտի կառավարման կենտրոն ստեղծելու ցանկության մասին (տեսանյութ)Դատարանը մերժել է Տիգրան Եգորյանի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայցն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի. փաստաբան «Ստատուս քվո»․ Վրացական երկընտրանք Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք (տեսանյութ) SMS-ով կառավարվող երկիր կամ կատարյալ ֆիասկո․ Լիլիթ Գալստյան Գիտնականները պարզել են, թե օրական որքան ջուր է պետք խմել նիհարելու և երիկամների առողջության համարԵվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը ՀՀ ՔԿ–ն պարզում է Գյումրիում միկրոավտոբուսի վթարի հանգամանքները. բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվելԱբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղումԻ՞նչ են ուզում տեսնել երևանցիները Երևանում․ հարցում (տեսանյութ) Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացրել է լիբանանցիներին դեպի հարավ երթևեկությունն արգելելու մասինԵ՞րբ է հղի ադրբեջանուհու սրտի զարկերը հասնում 170-ի․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Պուտինն ու Տոկաևը ռազմավարական գործընկերության խորացման վերաբերյալ հայտարարություն են ստորագրել Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին. Լարսը փակ էՍննդաբանը նշել է այն հիվանդությունները, որոնց դեպքում մարդը հանկարծակի արթնանում է գիշերը16,5 մլրդ դրամ չի փոխանցվել կենսաթոշակային ֆոնդին. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր ՊՆ-ից արձագանքել են Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին տարածվող լուրերինՆազելի Բաղդասարյանն արձակուրդ կմեկնի
Ամենադիտված