Հայտնի է՝ ինչու էր Հակոբ Սիմիդյանը իրեն տարօրինակ պահում ամբիոնի մոտ
ՔաղաքականՇրջակա միջավայրի նորաթուխ նախարարի այսօրվա ԱԺ-ը ելույթը համացանցում բուռն քննարկման առիթ դարձավ: Նա ամբիոնից ներկայացնում էր շատ կարևոր մի նախագիծ, որի ողջ ընթացքում անընդհատ ծիծաղում էր, և այն ավարտելուց հետո, պարզապես, չէր ցանկանում զբաղեցնել իր տեղը, շարունակում էր կանգնած մնալ ամբիոնի մոտ:
Նախարարի նմանօրինակ պահվածքը անգամ պատճառ հանդիսացավ այն բանի, որ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր սկսեցին վարկած շրջանառել, թե նա ելույթից առաջ որևէ բան է օգտագործել:
Պարզելու համար Հակոբ Սիմիդյանի տարօրինակ պահվածքը ԼՈՒՐԵՐ.com-ը ժամեր շարունակ փորձեց կամ հաստատել նրա հետ, սակայն, ապարդյուն: Մեկնաբանություն խնդրեցինք նախարարության մամուլի քարտուղար Անի Հակոբյանից, որն ասաց այդ ամենի պատճառը նախարարի հուզմունքն էր.
«Հակոբ Սիմիդյանի առաջին ելույթն էր սա և հնարավոր է, որ իր այդ պահվածքի պատճառը հենց հուզմունքն էր»,- նշեց նա։
Մեր այն դիտարկմանը, որ սա առաջին անգամը չէր, որ Հակոբ Սիմիդյանը ամբիոնից ելույթ էր ունենում, որն էր հուզմունքի պատճառը, խոսնակը չցանկացավ մեկնաբանել դա:
Հիշեցնենք, որ Հակոբ Սիմիդյանը Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել 2021 թ. դեկտեմբերի 10-ից։ Մինչ այդ եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար, ապա՝ վարչապետի գլխավոր խորհրդական:
Մանրամասները՝ տեսանյութում: