Տղամարդը մի քանի ավտոմեքենա է գողացել՝ փորձելով գտնել իրենը
ԱյլԱՄՆ-ի բնակիչը մի քանի մեքենա է գողացել՝ սեփական մեքենան գտնելու համար, որը նույնպես գողացել էին անհայտ անձինք, գրում է HuffPost-ը։ Իր մեքենան փնտրելիս ամերիկացին բախվել է գնացքին ու ավիրել ուրիշի տունը։
Ոստիկանության տվյալներով՝ 38-ամյա Բրեդֆորդ Վիտցելը գողացել է ուրիշի մեքենան, երբ վաղ առավոտյան դուրս է եկել բարից։ Տղամարդու խոսքով՝ ինքը դա արել է՝ սեփական մեքենան գտնելու համար, որը, իր կարծիքով, նույնպես գողացել էին։
Հետևելով երթուղին՝ ամերիկացին հայտնվել է երկաթուղու գծերի վրա, որտեղ մեքենան հանկարծակի խափանվել է։
Տեսնելով մոտեցող գնացքը՝ Բրեդֆորդը դուրս է վազել մեքենայից, որը վայրկյաններ անց լոկոմոտիվը նետել է տան մեջ, որտեղ մարդիկ էին քնած։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, թեեւ սթրեսի պատճառով բնակիչները երկար ժամանակ չէին կարողանում ուշքի գալ։
Միևնույն ժամանակ, Վիտցելը լքել է դեպքի վայրը և շարունակել իր որոնումները և գողացել բեռնատարը։ Սակայն տղամարդը չի հասցրել հեռու գնալ՝ նրան ոստիկանությունը ձերբակալել է։
Ամերիկացուն մեղադրանք է առաջադրվել խոշոր գողության և մանր խուլիգանության համար։ Սպաներն ասել են, որ հետաքննում են միջադեպը, ուստի, հավանաբար, մեղադրանքների ցուցակը կաճի: