Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Քորթնի Քարդաշյանը՝ միսիս Կլաուսի կերպարով (լուսանկարներ) Հիմնանորոգվել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը. ՏԿԵ նախարար «Շնորհավոր քո Նոր տարին». Մայքլ Քոթանջյանը նոր երգ է հրապարակել ՏԿԵ նախարարը մարզահամերգային համալիրում ծանոթացել է շենքային պայմաններին և առկա խնդիրներին Հայաստան-ՌԴ ապրանքաշրջանառությունը 2024-ին կարող է գերազանցել 15 մլրդ դոլարը Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Դիլիջանի զարգացման տեսլականի զեկույցի ներկայացում-քննարկմանը Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան Պակիստանը բանակցություններ է վարում ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ Հայաստանն ու Կատալոնիան քննարկել են առևտրային հարաբերությունների զարգացումը Ալիևները Լոնդոնում հարյուրավոր մլն․ դոլարներ արժողությամբ բազմաթիվ շենքերի սեփականատեր են․ Սասունյան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին 

Նիկոլ Փաշինյանի «արտոնյալների» թոփ 10-յակը

Վերլուծական

Թեև ՀՀ իշխանությունները պարբերաբար մեղադրում են իրենց նախորդներին կոռուպցիայի, թալանի և մնացյալ՝ հնարավոր և անհնարին մեղքերի մեջ, դա չի այնուամենայնիվ չի խանգարում կառավարությանը միլիոնների հասնող հարկային արտոնություններ տրամադրել նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններին։ Հեղափոխությունից ուղիղ չորս տարի անց հետ հայացք գցելով այն արտոնություններին, որոնք այս տարիների ընթացքում բաժանել է Փաշինյանի կառավարությունը` պարզ է դառնում մի օրինաչափություն` դրանցից ամենախոշորները բաժին են հասել հենց նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններին։ Իսկ ովքե՞ր էին այդ պաշտոնյաները։

Արտոնության բավական մեծ չափաբաժին է հասել աժին է հասել «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ին, որը 2014 թվականին հիմնադրել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգյսանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանն ու նրա եղբայրը` Աբել Ղարիբյանը։ Այս ընկերությունը զբաղվում է վարդերի աճեցմամբ։ Նախորդ տարվա հոկտեմբերի 26-ին տրված արտոնությամբ՝ «Արմյանսկիյ Ուրաժայն» ազատվել է ներմուծման մաքսատուրքից։ Ըստ որոշման հավելվածի՝ ընկերությունը Եվրամիության երկրներից պետք է ներմուծեր ջերմոցներ, վարդի սածիլներ և հանքաբամբակներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 6 մլրդ 824 միլիոն դրամ:

Կառավարությունը 4 տարվա ընթացքում 5 արտոնություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող «Տեքսաս փրոդաքշըն» ընկերությանը։ Աստղիկ Ալեքսանյանը փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրներից մեկն է, սակայն որքան բաժնեմասն է նրան պատկանում` հայտնի չէ։ Սա միակ արտոնությունը չէ, որ ստանում է գործարարի դստեր ընկերությունը։ Հուլիսի 1-ին կառավարության մեկ այլ որոշմամբ՝ մաքսատուրքից ազատվել է Աստղիկ Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն ևս՝ «Ալեքս տեքստիլ»-ը։ Այս ընկերությունը նույնպես իր 3-րդ արտոնությունն էր ստանում։ Տրված արտոնությունների ընդհանուր ծավալը կազմել է 1,5 միլիարդ դրամ։

Փաշինյանի կառավարությունը արտոնություն է տվել նաև «Ասկե Գրուպ»-ին, որը պատկանում է Դատական ակտերի հարկադիր ծառայության նախկին ղեկավար, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի քեռուն՝ Միխայիլ Հարությունյանին ու նրա ընտանիքին:

Կառավարությունը արտոնություն էր տվել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերությունը, որն ազատվեց 311 մլն դրամի մաքսատուրքի վճարումից: Այդ գումարը հաշվարկվել էր 3,6 մլրդ դրամ կամ մոտ 7 մլն դոլար արժողության բոլդոզերներ, այլ մեքենաներ ու մեխանիզմներ ներկրելու համար: Ընկերությունը վերագրվում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանին:

Արտոնություն է ստացել նաև նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի անվան հետ կապվող «Վաբա» ՍՊԸ-ն: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը կատարելու է 2,25 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 102,9 մլն դրամ։

Կառավարությունը ընդունել է նաև «Սոլար ֆարմ» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատվելու արտոնություն տալու որոշում։ Ընկերության կողմից ներմուծվելու են ապրանքներ, որոնք օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար (արևային կայանի կառուցում)։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 51.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 4.2 մլն դրամ: «Սոլար ֆարմ» ընկերությունը հիմնադրվել է 2019 թ. մարտին։ Բաժնետերերից մեկը Էկոնոմիկայի նախարարության նախկին գլխավոր քարտուղար Արմեն Կարապետյանն է: Արմեն Կարապետյանը 2017-2018 թթ․ զբաղեցրել էր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Այնուհետև, նախարարությունների օպտիմալացման արդյունքում դարձել էր Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար։ Կարապետյանը ազատվել է պաշտոնից 2019-ի հոկտեմբերին, ինչպես ինքն է պարզաբանել՝ առողջական դրդապատճառներով։ Շուրջ մեկ ամիս անց նա դարձել է «Սոլար ֆարմ» ընկերության 50 տոկոս բաժնետեր։

2018 թվականին ԱԱՀ-ի հետաձգման արտոնություն Է ստացել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդիներին պատկանող «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ն: Ընկերությունում ևս 40 տոկոս բաժնեմաս ունի Արման Աբրահամյանը, որը «Գազպրոմ Արմենիայի» դուստր ընկերության՝ «Տրանսգազ»-ի նախկին տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի փեսան է։ Արտոնությունը կազմում է 28,5 մլն դրամ։

Արտոնություն է տրվել նաև «Ջերմուկ գրուպ» ընկերությանը: Նշենք, որ ընկերության սեփականատերը նախկին հանրապետական պատգամավոր Աշոտ Արսենյանն է: Կառավարությունը ընկերությանը տրամադրել է 26 մլն 656 հազար դրամի մաքսատուրքի ազատման արտոնություն:

Հաջորդ ընկերությունը, որը 380 մլն դրամի էքսկավատոր գնելու համար ստացավ 19 մլն դրամի մաքսատուրքը չվճարելու արտոնություն, «ԿԱՊԱՎՈՐ» ՍՊԸ-ն է: Ընկերությունը զբաղվում է ճանապարհաշինությամբ: Այն պատկանում է Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի զավակներին, որոնցից Լիլիթ Հակոբջանյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդականն էր:

Մաքսատուրքից ազատելու արտոնություն Է տրամադրվել նաև ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի որդու՝ Սերգեյ Սոֆոյանի ընկերությանը՝ «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին: Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 32 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1․6 մլն դրամ:

Ինչպես տեսնում ենք՝ հեղափոխությունից հետո անցած չորս տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բավականին բարեհաճ է գտնվել նախկին պաշտոնյաների բիզնեսների հանդեպ` պետական բյուջեի հաշվին օժանդակելով վերջիններիս բիզնեսներին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Քորթնի Քարդաշյանը՝ միսիս Կլաուսի կերպարով (լուսանկարներ) Հիմնանորոգվել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը. ՏԿԵ նախարար «Շնորհավոր քո Նոր տարին». Մայքլ Քոթանջյանը նոր երգ է հրապարակել ՏԿԵ նախարարը մարզահամերգային համալիրում ծանոթացել է շենքային պայմաններին և առկա խնդիրներինՀայաստան-ՌԴ ապրանքաշրջանառությունը 2024-ին կարող է գերազանցել 15 մլրդ դոլարը Հնդկաստանում տղամարդը երեխաներ ունենալու համար կենդանի ճուտ է կուլ տվել և մահացելԷկոնոմիկայի նախարարը մասնակցել է Դիլիջանի զարգացման տեսլականի զեկույցի ներկայացում-քննարկմանըՆուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան Համացանցի օգտատերերն սկսել են վախենալ ճամպրուկներից ֆիլմի պատճառովՊակիստանը բանակցություններ է վարում ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ Սննդաբանը պատմել է կակաոյի անսպասելի օգտակարության մասինՀայաստանն ու Կատալոնիան քննարկել են առևտրային հարաբերությունների զարգացումը Ալիևները Լոնդոնում հարյուրավոր մլն․ դոլարներ արժողությամբ բազմաթիվ շենքերի սեփականատեր են․ Սասունյան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի Վերին Լարսում ավելի քան 680 հայկական բեռնատարներ են սպասում հերթում «Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով կան վիրավորներ Ղազախստանում ավիավթարից փրկված տուրօպերատորը մանրամասներ է պատմել վթարի մասին (տեսանյութ)«Հայաստանը դառնում է պարտադիր այցելության վայր»․ միջազգային ԶԼՄ-ներ Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով. Ստեփան Դանիելյան Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել՝ ԱԹՍ–ի անկման պատճառով ՌԴ-ն ու Իրանը կարող են նոր ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ստորագրել․ NewsweekԴեռ վաղ է եզրակացություններ անել կործանված ինքնաթիռի վրայի անցքերի մասին․ Ղազախստանի փոխվարչապետ (տեսանյութ)Աիդա Սարգսյանի ծննդյան շքեղ խնջույքը՝ ԱՄՆ-ում. երգչուհին նշում է 50–ամյակը (տեսանյութ) Կինն իմացել է ամուսնու 60 սիրուհու մասին և ստիպել նրան վճարել 2,3 միլիոն դոլար Թերությունների պատճառով տեսչական մարմինը արգելել է «Աթենք» ընկերության էլեկտրաենթակայանի գործունեությունը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի«Ավելի է երիտասարդացել». Լուիզա Ներսիսյանը՝ նոր կերպարում (լուսանկարներ) Դուք իրավունք չունեք ո՛չ հայրենիքի, ո՛չ վեհ արժեքների մասին խոսելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Կեցցե՜ ընտրովի արդարադատությունն ու հանցանքներ կոծկող ու հանցակից պաշտոնյաները․ Հայկ Դեմոյան ԱՊՀ երկրները համագործակցում են ահաբեկչության դեմ պայքարում․ ՊուտինՆԱՏՕ-ն պատրաստ չէ Ռուսաստանի հետ պատերազմի առանց ԱՄՆ-ի․ The Independent Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ Ավտովթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժածՈրպեսզի Հայաստանի առաջնությունը հասնի ՌՊԼ-ի մակարդակին, շատ բան պետք է փոխվի. Գունկո Մարդն ամբողջ է դառնում համբույրի մեջ․ Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարըԱնբարենպաստ օդերևութաբանական պայմանների հետևանքով տարածաշրջանում ձևավորվել է օդի ֆոնային բարձր աղտոտվածություն Ամանորին ընդառաջ տոնական տրամադրություն՝ Ազգային ժողովի այգում (լուսանկարներ)ԵԱՏՄ նոր համաձայնագիրը կպարզեցնի բեռնափոխադրումները եվրասիական տրանսպորտային միջանցքներովԴիմա Բիլանը քիչ է մնացել մահանա երկրպագուի նվերի պատճառովԴատարանը վերադարձրել է «Սիվիլնեթ»-ի դեմ Ավինյանի հայցը․ «Ազատություն»«Ստատուս Քվո». Նոր սպառնալիքներ Սյունիքի և ՀՀ պետականության համար, ի՞նչ անել․ Դավիթ Շահնազարյան (տեսանյութ)Իրավիճակը ՀՀ ճանապարհներինԻնչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ հայկական Արցախը քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի․ Լևոն Տեր-ՊետրոսյանԲժիշկը հայտարարել է Ամանորին երազանքներ պահելու արդյունավետության մասինԱդրբեջանցիները Խաչենի տիրակալ Հասան-Ջալալին համարում են թյուրքական ծագում ունեցող իշխան ԲԴԽ նախագահի հրաժարականի պահանջը միջամտություն է դատական իշխանության անկախությանը․ Մարուքյան Շարունակվում են urban.e-gov.am հարթակով քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը
Ամենադիտված