Սննդաբանը պատմել է կակաոյի անսպասելի օգտակարության մասին
ԱյլՄարշմելոուով կակաոն բարենպաստ ազդեցություն է ունենում ուղեղի և հոգեկան աշխարհի վրա, նշել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Նա Մոսկվա 24-ի հետ զրույցում խոսել է ըմպելիքի անսպասելի օգտակարության մասին։
Նրա խոսքով՝ կակաոյի հատիկները պարունակում են մեծ քանակությամբ մագնեզիում, հակաօքսիդանտներ և պոլիֆենոլներ, որոնք լավ են ազդում սրտանոթային համակարգի վրա և դիմադրում են ծերացմանը։ Բացի այդ, Սոլոմատինան մատնանշել է ուսումնասիրությունները, որոնք ցույց են տվել, որ կակաոն աջակցում է ուղեղի ճանաչողական գործառույթներին և պաշտպանում այն ոչնչացումից: «Կակաոն խթանում է հաճույքի հորմոնների սինթեզը այնպես, ինչպես շոկոլադը։ Ըմպելիքը գործում է որպես հակադեպրեսանտ և (...) ունի հանգստացնող ազդեցություն»,- հավելել է սննդաբանը։
Սոլոմատինան ընդգծել է, որ պետք է ընտրել բնական ըմպելիք՝ պատրաստված կակաոյի հատիկներից․ բաղադրության մասին տեղեկությունները կարելի է կարդալ դրա պիտակի վրա։ Նա պարզաբանել է, որ անորակ արտադրանքը կարող է պարունակել քիչ կակաո, շատ ներկանյութեր կամ բուրավետիչներ, սերուցք և մեծ քանակությամբ շաքար։