Հիմնանորոգվել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը. ՏԿԵ նախարար
ՀասարակությունՀիմնանորոգվել է Մ-5, Երևան - Արմավիր - ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի մուտքի և ելքի հատվածը, Երևան - Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելը, կառուցվել է թունելի լուսավորության նոր համակարգ, ճանապարհը գծանշվել է, կահավորվել երթևեկության նշաններով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը։