Հնդկաստանում տղամարդը երեխաներ ունենալու համար կենդանի ճուտ է կուլ տվել և մահացել
ԱյլՀնդկաստանում տղամարդը մահացել է ծեսի պատճառով, որը պետք է օգներ նրան ազատվել անպտղությունից։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։
Չհատտիսգարհ նահանգից 35-ամյա Անանդ Յադավը կնոջ հետ հինգ տարվա համատեղ կյանքի ընթացքում երեխաներ չի ունեցել։ Նա երազում էր հայր դառնալու մասին, ուստի, հուսահատված, օգնության համար դիմել է տեղացի օկուլտիստին: Նա Յադավին ասել է, որ կենդանի սև ճուտ կուլ տա՝ երեխաների հետ կապված հարցը լուծելու համար։
Յադավի ընտանիքը տեղյակ չի եղել նրա ծրագրերից։ Տղամարդը ծիսակարգը կատարել է լոգարանում, դուրս եկել ու հանկարծակի կորցրել գիտակցությունը՝ ընկնելով հարազատների աչքի առաջ։ Յադավին շտապ հոսպիտալացրել են, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։