ՏԿԵ նախարարը մարզահամերգային համալիրում ծանոթացել է շենքային պայմաններին և առկա խնդիրներին
ՀասարակությունՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը դեկտեմբերի 25-ին այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։
Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ նշելով, որ նախարարը շրջայց է կատարել Համալիրում ՏԿԵՆ փոխնախարար Նարեկ Մանուկյանի, Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Առնակ Ավետիսյանի և համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի հետ, ծանոթացել շենքային պայմաններին, այս պահին առկա խնդիրներին, իրականացվող աշխատանքներին։
Համալիրի տնօրենը ներկայացրել է առաջիկա ծրագրերը և անելիքները։