Հայաստանն ու Կատալոնիան քննարկել են առևտրային հարաբերությունների զարգացումը
ՀասարակությունԿատալունիա իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է նաև Կատալունիայի առաջատար գործարարներին և արդյունաբերական ներուժը համախմբող, 1771 թվականից գործող Fomento del Trabajo Nacional միության միջազգային համագործակցության տնօրեն Կիլիան Գարսիայի և ինստիտուցիոնալ կապերի և առևտրի հարցերով տնօրեն Բենետ Մաիմիի հետ։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։
Քննարկվել են Կատալունիայի և հայաստանյան ընկերությունների միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև գործարար պատվիրակությունների փոխայցելությունների իրականացմանն առնչվող հարցեր։