Պատշգամբերից ժողովուրդը ձեզ չի ողջունում, նայում ու ծիծաղում է ձեր աներեսության վրա. Հովհաննես Ազոյանը` ցուցարարներին
ԲլոգոսֆերաԴերասան Հովհաննես Ազոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Տարիներով ժողովրդին կեղեքել եք, ահաբեկել եք, ծիծաղել եք այդ մարդկանց վրա, էս 4 տարին էլ ամենակեղտոտ բառերով հայհոյել եք հայ ժողովրդին, ու հիմա բարձրախոսով խուլիգանի պես գոռռռում եք միացեք հայեր։
Ո՞ւմ միանան, ինչի՞ն միանան։
Պատշգամբերից էլ ժողովուրդը ձեզ չի ողջունում, նայում ու ծիծաղում է ձեր աներեսության վրա։
Արցախի դրոշն էլ առել ընկել եք փողոցներով պրովոկացիա եք փնտրում։
Սակայն նկարում մի ուրախալի փաստ արձանագրեցի, կանայք պակասել են ձեր շարքերից»։