Քենդալ Ջեներին շփոթել են իր մայրիկի՝ Քրիսի հետ (լուսանկարներ)
ԼուսանկարներՀամացանցում քննարկվում է Քենդալ Ջենների նոր ֆոտոշարքը չինական Vogue-ի համար։ Օգտատերերի խոսքով՝ նկարներում Քենդալն անհավատալիորեն նման է իր մորը՝ Քրիս Ջեներին, իսկ կարճ սանրվածքը միայն ավելացնում է նմանությունը։ Այս մասին նշել են իրենք՝ հետևորդները, Քենդալի՝ Instagram-ում հրապարակված նկարների մեկնաբանություններում և նկարների հեղինակ լուսանկարիչներ Inez & Vinoodh դուետի բլոգում։
«Կարճ մազերով և մեծ արևային ակնոցներով նա մի փոքր նման է մայրիկին։ Իսկապես զարմանալի է,֊ գրել է մոդել Թեոդորա Ռիչարդսը։
Մեկնաբանություններում գրառում են կատարել բազմաթիվ հայտնիներ, ովքեր նույնպես հիացած են եղել ֆոտոշարքով։
«Կարծում եմ՝ սա իմ նոր ֆավորիտն է ձեր շապիկների մեջ»,֊գրել է Ջիջի Հադիդը։
«Սա առաջին դեպքը չէ, երբ երկրպագուները համեմատում են Քրիսին և Քենդալին, իսկ նախկինում մոդելը մի փոքր ամաչում էր: Մի քանի տարի առաջ E!-ին տված հարցազրույցում նա նույնիսկ խոստովանել է, որ դրա պատճառով չի կարող իրեն թույլ տալ կարճ սանրվածք: «Երբեմն մտածում եմ կարճ սանրվածքի մասին։ Բայց հետո հասկանում եմ, որ այս սանրվածքով ես մորս նման եմ լինելու։ Եվ դա է խնդիրը: Ես կլինեմ Քրիս Ջենների մինի պատճենը»,֊ նշել էր Քենդալը»,֊գրել է Սելմա Բլերը։