Գազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող․ Al Jazeera
ԱշխարհԳազայի Ալ-Աուդա հիվանդանոցի մոտ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել են պաղեստինյան Quds լրատվական ցանցի հինգ լրագրողներ, հայտնում է Al Jazeera-ն:
«Գազայի կենտրոնում գտնվող հիվանդանոցի մոտ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է հինգ լրագրող», ասվում է նյութում:
Հեռուստաալիքը նշում է, որ ցանցի լրատվական աշխատողները ռեպորտաժ էին նկարահանում Ալ-Աուդա հիվանդանոցի մոտ գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարում, երբ նրանց աշխատանքային ֆուրգոնը խոցվեց իսրայելական ավիահարվածի հետևանքով:
Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ հարձակումը հարվածել է պաղեստինյան իսլամական ջիհադ շարժման անդամներին պատկանող մեքենային։