Կրեմլը հույս է հայտնել, որ կորոնավիրուսով հիվանդ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Կրեմլն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով վարակվել է կորոնավիրուսով, կկարողանա մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հուսով ենք, որ վաղը նա կկարողանա մասնակցել տեսակոնֆերանսի միջոցով»,- ասել է Պեսկովը։
Դեկտեմբերի 25-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Փաշինյանը չի մասնակցի Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Որպես միջոցառումը բաց թողնելու պատճառ՝ քաղաքական գործիչը նշել է իր հաստատված կորոնավիրուսը։