Պարզվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով 7 զոհի ինքնությունը
ԱշխարհՆույնականացվել են Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհված 7 մարդու մարմինները։ 38 զոհերի մարմինները, այդ թվում՝ Ղազախստանի 6 քաղաքացիներ և անձնակազմի 3 անդամների, տեղափոխվել են դատաբժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին հայտնում են ղազախական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Փորձագետներն աշխատում են նաև «սև արկղի» հետ, որը հայտնաբերվել է ողբերգության վայրում։
Հետևանքների վերացման համար ներգրավված է 306 մարդ, 101 միավոր տեխնիկա, 2 օդանավ և 6 շների բրիգադ, հավելում են ԱԻՆ-ից։