Փաշինյանը մտադիր է ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցել տեսակապով․ ՏԱՍՍ
Արտաքին ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշել, նախատեսում է տեսակապով մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Փաշինյանի մասնակցությունը ակնկալվում է տեսակապով»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Չորեքշաբթի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր՝ կորոնավիրուսի թեստը կրկին դրական է, ուստի կաշխատի սահմանափակումներով։
Ավելի վաղ Փաշինյանը հրաժարվել է մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։