«Միացյալ շտաբների պետերը չեն դիտարկել իրական հարվածների տարբերակը»․ Հարավային Կորեան՝ ԿԺԴՀ-ին
ԱշխարհԿորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն հայտարարել է, որ չի պատրաստվում հարվածել ԿԺԴՀ-ի տարածքում աղբատար օդապարիկների արձակման վայրերին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Եվս մեկ անգամ հերքելով այն ենթադրությունները, որ այդ կերպ պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոնգ Հյունը և նրա համախոհները կարող էին պատրվակ պատրաստել ռազմական դրություն մտցնելու համար,
«Միացյալ շտաբների պետերը չեն դիտարկել իրական հարվածների տարբերակը», ճեպազրույցում ասել է կոմիտեի խոսնակ Լի Սուն Յունգը: