Գիշերային ակումբում հաճախորդի ու անվտանգության աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. կա տուժած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Հայաստան Գոռ Վարդանյանի՝ «Կայսրության թևեր» ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ խոսնակ Կացնահարություն Արագածոտնում Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները Հովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատը վայր դնելու որոշումը Ինչու է իջեցվել կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը․ պարզաբանում (տեսանյութ) Հովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վերադարձվել է 4 միլիարդ դրամի գույք Կառավարության որոշումը լուրջ խնդիրներ է ստեղծելու Արցախից բռնի տեղահանվածների համար (տեսանյութ) 

Աշխատանքի բուռն իմիտացիա. ՔՊ-ականները շարունակում են «թիթեռ նկարել»

Վերլուծական
Այն, որ հեղափոխական պաշտոնյաները Նոր Հայաստանում մեծամասամբ զբաղվում են աշխատանքի բուռն իմիտիացիայով, թերևս գաղտնիք չէ: Շատ դեպքերում ականատես ենք լինում իրականում զավեշտալի մի պատկերի, երբ ոլորտում կուտակված բազմաթիվ խնդիրները լուծելու փոխարեն ՔՊ-ական պաշտոնյաները ձեռնամուխ են լինում շոուների և ցուցադրական քայլերի, որոնք բնականաբար որևէ ազդեցություն չեն թողնում ոլորտի և հասարակության կյանքի որակի բարելավման վրա:
 
Դիցուք՝ շաբաթներ առաջ շատերը տեքստային հաղորդագրություն էին ստացել Պետական եկամուտների կոմիտեից, որով այս գերատեսչությունը շնորհավորում էր Հարկ վճարողի օրվա առթիվ ու հավելում. «Վճարելով հարկերը՝ Դուք նպաստում եք պետության առաջընթացին»:Այս հաղորդագրությունը ամբողջ օրվա ընթացքում սոցցանցերում դարձել էր օգտատերերի ծաղրի առարկա: Շատերի արձագանքը լակոնիկ էր՝ «մնում է՝ դուք նպաստեք», ոմանք սարկազմով նշել էին, թե «կարևորն» այն է, որ իշխանավորները ճոխ աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանան, թանկարժեք մեքենաներ գնեն և այլն: Քիչ չէին նրանք, ովքեր նշում էին, որ առկա տնտեսական ծանր վիճակում, փոխանակ գործով զբաղվելու, ՊԵԿ-ը պարզապես «թիթեռ է նկարում»:
 
Անահիտ Ավանեսյանի հուժկու և թիրախային ռեֆորմների մասին բազմիցս է ասվել և գրվել։ Նա այն պաշտոնյան է, ով առողջապահության ոլորտի բազմաթից և օրեցոր խորացող խնդիրները թողնելով մի կողմ, զբաղված է սրճարաններում սեղաններին դրված աղի դեմ պայքարելով։ Մի դեպքում, երբ լրջագույն խնդիրներ կան օրինակ` պետպատվերի մասով, իսկ քաղցկեղից մահացության դեպքերը բավական մեծ դինամիկայով աճ են արձանագրում։
 
Թիթեռ է նկարում նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Բարկացող տղան այժմ էլ որոշել է որ երևանցիները պետք է շուտ արթնանան և այսուհետ ժամը 07:00-ին բոլոր վարչական շրջաններում թաղապետարանների ժամացույցների աքլորականչի ենք ականատես լինելու։ Հրաչյա Սարգսյանը թերևս մոռացել է, որ այդ նույն երևանցիները և քաղաքի հյուրերը ահազանգում են` Երևանը աղբի մեջ կորած է, ինչը +40 աստիճանի դեպքում դառնում է խոլերայի օջախ։ Չի լուծվել տրանսպորտային նոր ցանցի խնդիրը, մարդիկ շարունակում են աշխատանքի գնալուց և վերադառնալիս կանգառներում մի քանի ժամ անհրաժեշտ համարի երթուղայինին սպասել։
 
Մեր երկիրը շատ ծանր օրեր է ապրում, Հայաստանի առաջ ծառացած ներքին ու արտաքին խնդիրներն ավելի են խորանում ու բարդանում, սակայն իշխանություններն իրենց այնպես են պահում, որ տպավորություն է ստեղծվում, թե առանձնահատուկ ոչինչ չկա, ամեն ինչ իր հունով գնում է: Օրինակ՝ կառավարության նիստերի ժամանակ Փաշինյանը այնպիսի մանր ու անկարևոր հարցերի վրա է կենտրոնանում, ինչպես օրինակ՝ թաքնված գովազդներն ու ճանապարհներին խաչեր տեղադրելու հարցերը, որ թվում է, թե մեզ համար անդարդ Լյուքսեմբուրգում ենք ապրում։
 
Հայաստանի՝ վերջերս ընտրված ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը բավական ակտիվ է, այլ հարց է, որ նրա ակտիվությունը հաճախ այնքան էլ կապված չէ իր աշխատանքից բխող բուն պարտականությունների հետ: Դիցուք՝ կառույցի Ֆեյսբուքյան էջում տեղադրված է նորություն, որ հուլիսի 6-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ներկա է գտնվել և բացման խոսքով հանդես է եկել Եվրասիայի միջազգային համալսարանում տեղի ունեցած ERASMUS+ ԺԱՆ ՄՈՆԵ «ԵՄ, Անվտանգություն և հիմնարար իրավունքներ» մոդուլի բացման հանդիսավոր արարողությանը։ Ի՞նչ կապ ունի այս միջոցառման և քննարկվող թեմայի հետ ՄԻՊ-ը՝ բարդ է ասել: Փոխարենը` տիկինը չի շտապում իր կարծիքը արտահայտել Հայաստանում առկա քաղաքական հետապնդումների, բանտերում տեղի ունեցող խոշտանգումների, ուժայինների անհամաչափ գործողությունների մասին։
 
Վահան Քերոբյանն էլ իր հերթին չի ցանկանում հետ մնալ: Վերջին ամիսներին նա կրկին փայլել է իր նոր, դեռևս աշխարհին անհայտ տնտեսական բանաձևերով` հայտարարելով, որ Երևանում հունվարի երեքին երեկոյան ժամերին արձանագրված խցանումը խոսում է տնտեսական ակտիվության մասին: Ինչ խոսք, այս պնդման հետ դժվար է վիճել, քանի որ ընդհանրապես դժվար է վիճել աբսուրդային և իրականության հետ որևէ աղերս չունեցող պնդման հետ: Միևնույն ժամանակ, փաստենք, որ նման փայլատակումներ Քերոբյանի մոտ վերջին շրջանում հաճախ են լինում, նա, կարծես, բացահայտել է տնտեսության իր մոդելը, իհարկե, հիմնականում իրականությունից կտրված: Դիցուք` էկոնոմիկայի նախարարը հայտարարում էր, որ գնաճի պայմաններում մարդիկ ավելի լավ են ապրում, քան մեկ տարի առաջ: Թե որն է այս տնտեսական բանաձևի հիմքն ու տրամաբանությունը՝ դժվար է կռահել, սակայն հավատանք, եթե նման պնդում անում է ոլորտի ղեկավարը: Քերոբյանը նաև հայտարարում էր, որ Շվեյցարիան զարգացած տնտեսություն ունի, որովհետև վերջին 600 տարվա մեջ չի պատերազմել: Մի քանի ամիս գյուղացիներին այթի ոլորտ ուղարկող Քերոբյանը այժմ էլ որոշել է նախագծեր մշակել՝ օգնելու գյուղացիներին մշակելու իրենց հողերը, քանի որ դրան այլընտրանք չկա: Իսկ ովքե՞ր են այդ նախագծի շահառուները լինելու, երբ բոլորը արդեն այթիում են՝ հարց է:
 
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը նույնպես հույժ կարևոր հարցերի լուծմամբ է զբաղված, այն է` համայնքներում գրատնակներ տեղադրելով և գենդերային հիմնահարցեր քննարկելով։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ Լոռու մարզում առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնցից կարող ենք առանձնացնել ոռոգման հիմնախնդիրը: Մարզի գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները մշտապես բարձրացնում են այս հարցը, սակայն ապարդյուն: Գենդերային հարցեր լուծելը մարզպետի համար թերևս ավելի օրակարգային է:
 
Ինչպես տեսնում ենք՝ ՔՊ-ական պաշտոնյաների մոտ ավանդույթ կամ եթե կուզեք՝ յուրահատուկ ձեռագիր է դարձել թիթեռ նկարելը, որն էլ նրանք հրամցնում են հասարակության իբրև իրականացված ռազմավարական և դարակազմիկ ծրագրեր ու փոփոխություններ...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գիշերային ակումբում հաճախորդի ու անվտանգության աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. կա տուժածԼեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Հայաստան Գոռ Վարդանյանի՝ «Կայսրության թևեր» ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ խոսնակԿացնահարություն Արագածոտնում Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոններըՀովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատը վայր դնելու որոշումը Ինչու է իջեցվել կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը․ պարզաբանում (տեսանյութ)Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմաններըՀովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վերադարձվել է 4 միլիարդ դրամի գույք Կառավարության որոշումը լուրջ խնդիրներ է ստեղծելու Արցախից բռնի տեղահանվածների համար (տեսանյութ) Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայկ Սարգսյանը, Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա Եղվարդցին դանակով հարվածել է բաժակակցին․ մանրամասներ 55-ամյա Ջեննիֆեր Լոպեսն ուլտրակարճ կիսաշրջազգեստով (լուսանկարներ) Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան Կառավարությունը մարզային ենթակառուցվածքներում անհասկանալի և անտրամաբանական փոփոխություններ է իրականացնում. Անուշ Պողոսյան (տեսանյութ)Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի Գազ չի լինիԿիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ միջոցառումներին Ռումինիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կլինի Նոր ձերբակալություն Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում․ «Հայկական ժամանակ» Ռաուլին մոռացեք. ֆուտբոլի հավաքականը ե՞րբ նոր մարզիչ կունենա Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան Վրաստանի ԱԳ նախարար կդառնա Մակա Բոչորիշվիլին Երևանում հասարակական նշանակության օբյեկտի շինարարության ընթացքում արձանագրել են խախտումներ. ԲԸՏՄ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկացումների կգնա՞․  MediaHub Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան Եգիպտոսում զբոսանավ է խորտակվել Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձորում. 4 անձի մեղադրանք է ներկայացվել. 2-ը կալանավորվել են ՀՀ ներմուծված ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերով տրանսպորտային միջոցների մասին․ ՊԵԿԽոշոր վթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի, ծանոթացել է առաջնագծում ընթացող աշխատանքներինՎրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատապարտվի հայրենիքին ու զինվորին թիկունքից դավաճանածը․ MediaHub Վրաստանում հայտնել են՝ երբ տեղի կունենան նախագահական ընտրությունները Հեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է․ MediaHub Պետական պահպանության ծառայության զինծառայողներն ընդգրկվելու են հատուցումների համակարգում Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքըՍինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսելԻ՞նչ փոփոխություններ է արվում Կուտակային կենսաթոշակայինի մասին օրենքում. ԿԲ փոխնախագահի պարզաբանումըԹրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times 2024 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով Արկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Գիտակից միտքը տարրական բնազդներով փոխարինելու արշավ է սկսված․ Արման Աբովյան
Ամենադիտված