ԱՄՆ-ն սպառել է Ուկրաինայի համար զենքի իր պաշարները կամ շատ մոտ է դրան. Fox News
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ն արդեն սպառել է, կամ շատ շուտով կսպառի այն կարողությունները, որոնք երկիրը կարող է որպես օգնություն տրամադրել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Միացյալ Նահանգներն արդեն հասել է կամ շատ մոտ է իր կարողությունները սպառելուն, մինչդեռ Ռուսաստանի հետ ռազմական առճակատման մտավախությունն աճում է», - ասվում է հոդվածում:
Fox News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մտադիր է դանդաղեցնել ժամանակակից սպառազինությունների մատակարարումն Ուկրաինա, որոնց թվում են HIMARS բազմակի հրթիռային համակարգերը, Javelin հակատանկային հրթիռները, Stinger զենիթահրթիռային համակարգերը և M-777 հաուբիցները։
Կոնգրեսում հեռուստաալիքի աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները նվազեցնում են զենքի մատակարարումների ակտիվությունը՝ Ռուսաստանի հետ հակամարտության սրման ռիսկերի պատճառով։ Նա նաեւ նշել է, որ Ուկրաինային նոր ռազմական օգնություն տրամադրելու հնարավորություններ դեռ կան։