Հռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել» 8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում է Ներդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրա Լիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանը Ադրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորել Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. Թրամփ Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդ Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով Եվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասին Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև ԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետ 

Խնդրած կլինեմ՝ ինձ տուն թողեք, ես գնամ տուն․ «Ֆազի» սպանության գործով ամբաստանյալը՝ դատարանում (տեսանյութ)

Տեսանյութեր

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրում այսօր՝ նոյեմբերի 27-ին, տեղի ունեցավ «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով անդրանիկ  նիստը, որը նախագահում է դատավոր Մասիս Մելքոնյանը։ Գործով 2 անձ ունի ամբաստանյալի կարգավիճակ․ Ռուստամ Ստեփանյանը (հայտնի է «Չաղ Ռուստամ» անվամբ) և Աշոտ Կուրեղյանը։

Iravaban.net-ի հաղորդմամբ՝ դատարանում հայտարարությամբ հանդես եկավ նաև Ռուստամ Ստեփանյանը։ Նշեց՝ ծանոթացել է գործի նյութերին, իրավաբան չէ, սակայն կասի՝ ինչպես է ամեն ինչ հասկացել․ «Իմ տանից Սուրեն Գրիգորյանի հետ մեկնել ենք մի հատ տեղ, գրած ա՝ մի հատ տեղ։ Ասում եմ՝ հարգելի քննիչ, մենք մի հատ տեղ չեն գնացել, ասում եմ՝ ուր ենք գնացել, կոնկրետ։ Գնացել եմ առանց Սուրեն Գրիգորյանի։ 3-4 հոգով գնացել ենք, հետո ես զանգ եմ ստացել Գրիգորյանից, ինձ խնդրել ա գալ, ասեց՝ հանդիպենք, սուրճ խմենք, բան։ Գնում ենք էդ կողքի օբյեկտը, մի 3-4 հոգով էինք էդ օրը։ Նստում ենք, հաց, ջուր, բան․․․մնում ենք մի քիչ ժամանակ անցկացնենք, հետո գնանք ծնունդ։ Մի 2 ժամ նստում ենք, տեղից հելնում, գնում ենք ծնունդ»,-պատմում էր ամբաստանյալը, սակայն նրան ընդհատեց նախագահող դատավորը։ Մասիս Մելքոնյանը հայտնեց, որ այդ մանրամասն պատմության համար դատավարական փուլ կա, հիմա Ստեփանյանը պետք է պարզապես հայտնի՝ միանո՞ւմ է պաշտպանի դիրքորոշմանը և արդյո՞ք կարող է հավելյալ բան հայտնել։

«Ուղղակի ուզում եմ հասկանամ՝ էդ «մի հատ տեղը» որտե՞ղ ա։ Առիթը «Փարվանա» ռեստորանում ա եղել։ Մեկը կար, տնից 12-ի կողմերը դուրս ա գալիս, տաքսի ա կանչում, գնում ա։ Որոշ ժամանակ անցնում ա, սաղ քաղաքով շուխուռա ընգնում, որ Ռուստամը եկել ա տուն, խփողն էլ ա մտել տուն։ Կամերաները կան, թե ոնց ա էդ մարդը տաքսի կանչում, նստում, գնում։ Ասում եմ՝ այ մարդ, ո՞վ ա տաքսի կանչել, էս ի՞նչ խոսակցություններ ա։ Մտածում եմ՝ խոսակցություններ են էլի, ամեն մեկն էլ կարա խոսա, էդ խոսակցության արդյունքն ա, որ էսօր ստեղ եմ։ Ճշտում ենք՝ ով ա գիշերը մեր մոտից գնացել, ով ա տաքսի կանչել։ Ասում են՝ էս ինչ մարդն ա եղել, ուղղակի մի 30-40 մետր հեռու ա կանգնել։ Կամերան նկարում ա, ոնց ա տվյալ մարդը դուրս եկել հայաթից, գնացել, նստել տաքսի, գնացել։ Տեսախցիկը նկարել ա։ Շատ բան ունեմ ասելու, բայց հիմա սենց կարճ։ Մենք էս գործի հետ որևիցե կախ չունենք, ապացուցել ենք ու ապացուցված ա։ Չի կարա որևէ ապացույց լինի, եթե մեկը լինի, ուրեմն ստում եմ»,-պատմում է Ստեփանյանը։

Սուրեն Գրիգորյանին գտնել չի հաջողվել, ըստ նախաքննական մարմնի՝ անձը «Հյուսիս-հարավ» ճանապարհով է գնացել․ «Պռոշյան են գնացել։ Երդվում եմ, 5 պռոշյանցու եմ ճանաչում, էդ մարդիկ 50 հոգու են ճանաչում»։

Ամբաստանյալը պնդում է, որ գիշերը 12։30-ից հետո Սուրեն Գրիգորյանին չի տեսել, քննիչներն էլ իրենց աշխատանքը լավ չեն արել։ Չեն հարցրել Ռուստամ Ստեփանյանին՝ ինչ կապ ունի վերջինս այս գործի հետ․ «Ես էլ ասեի՝ էս համարները նայի, էս վերծանումները նայի, Սուրենն էլ իմ հետ քավոր-սանիկա։ Էդ քավոր-սանիկները, էդ մահացած մարդու հետ դարավոր թշնամիներ են»։

Նախագահող դատավորը կրկին ընդհատեց նրան, ասաց՝ շատ լավ է, որ ներկայացում են, սակայն դա պետք է անել համապատասխան փուլում։ Ռուստամ Ստեփանյանը խնդրեց դատարանին փոխել խափանման միջոցը, կիրառել ստորագրությունը՝ չհեռանալու մասին․ «3 հատ անչափահաս երեխա ունեմ, ծնողներս վատառողջ են, խնդրած կըլնեմ՝ ինձ տուն թողեք, ես գնամ տուն։ Էդ դեպքից անցել ա 2 ամիս, ինձ առևանգել են, չեն կալանավորել։ Առևանգել են, էդքան բան»։

2-րդ ամբաստանյալ Աշոտ Կյուրեղյանը նույնպես նշեց, որ այս ամենի հետ կապ չունի, վստահեցրեց՝ կալանքից ազատվելու դեպքում «խախտումներ» թույլ չի տա։

Մասիս Մելքոնյանը որոշեց ամբաստանյալի կալանքը երկարաձգել 3 մասով՝ հաշվի առնելով նաև գործում եղած տվյալները։

Դատավորը հայտնեց նաև, որ դատարանը ստացել է տուժողների ներկայացուցիչների մեկնաբանությունները, որով վերջիններս նշել են՝ ամբաստանյալներից որևէ մեկի նկատմամբ գույքային հայց չեն ներկայացնելու։ Այնուհետև դատարանն անդրադարձավ հետազոտման ենթական ապացույցների ծավալի որոշման հարցին։

Նիստը հետաձգվեց, հաջորդը՝ դեկտեմբերի 23-ին։

Մանրամասները՝ Iravaban.net-ի տեսանյութում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում էՆերդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերը
Ամենադիտված