2022-ի 9 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են 13,4 տոկոսով. Պարսյան
Բլոգոսֆերա2022 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են 13,4 տոկոսով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա նաեւ նշել է. «Ընթացիկ ծախսերը թերակատարվել են 8,6 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը՝ 37,2 տոկոսով, մասնավորապես՝ շենքերի, շինությունների, ջրամբարների, ջրատարների, էլեկտրահաղորդման գծերի կառուցման աշխատանքները շարունակաբար թերակատարվում են, որը մեծ վնաս է հասցնում ոչ միայն այս, այլ նաև հաջորդ տարիների տնտեսական զարգացմանը։