Թրևիս Սքոթին մեղադրել են ևս մեկ հարձակման մեջ
ԱյլԱմերիկացի ռեփեր Թրևիս Սքոթին մեղադրել են գիշերային ակումբում վերջերս տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ևս մեկ հարձակման մեջ: Այս մասին հայտնում է TMZ-ն։
Պորտալի տվյալներով՝ Սքոթը ներգրավված է եղել մեկ այլ միջադեպում, որը տեղի է ունեցել ձայնային ռեժիսորին հարվածելուց մի քանի րոպե առաջ․ նա մեղադրվում է երկրպագուի հեռախոսը նետելու, այն ջարդուփշուր անելու մեջ։ Նշվում է, որ շուտով կարող է գործ հարուցվել։
Ավելի վաղ ԱՄՆ Նյու Յորքի ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել Թրևիս Սքոթի նկատմամբ այն բանից հետո, երբ նա իբր կռվի մեջ էր մտել և 12 հազար դոլարի վնաս պատճառել Մանհեթենի գիշերային ակումբում։ Ոստիկանության տվյալներով՝ ծեծկռտուքի ժամանակ տուժած ձայնային ռեժիսորն ասել է, որ վըճաբանել է երաժշտի հետ: Ռեփերին մեղադրել են վիճաբանությունը ֆիզիկական ծեծկռտուքի վերածելու մեջ, քանի որ նա «բռունցքով հարվածել է տուժողի դեմքի ձախ հատվածին»։