Նիդեռլանդներում դատի են տվել տղամարդուն, ով 550 երեխայի հայր է դարձել
ԱյլՍերմնահեղուկի սերիական դոնորը, ով 550 երեխաների կենսաբանական հայր է, կկանգնի դատարանի առաջ Նիդեռլանդներում: Այս մասին հայտնում է Тhe Telegraph-ը։
Հաագայից երաժիշտ 41-ամյա Ջոնաթան Ջեյքոբ Մեյերին դատի է տվել հոլանդական Donorkind հիմնադրամը։ Տղամարդը մեղադրվում է նրանում, որ իր դոնորության բազմաթիվ ակտերը մեծացնում են պատահական արյունապղծության վտանգը։
Հիմնադրամը պատրաստվում է արգելել Մեյերին սերմնահեղուկ հանձնել, քանի որ նա բազմիցս գերազանցել է հոլանդական օրենսդրությամբ թույլատրելի սահմանը։ Նիդեռլանդներում սերմնահեղուկի դոնորներին թույլատրվում է ունենալ 12 կնոջից ոչ ավելի, քան 25 երեխա՝ կանխելու ինցեստը կամ դոնորների երեխաների մոտ հոգեբանական խնդիրները:
Սկզբում քաղաքացիական հայցը ներկայացրել է Նիդեռլանդների մի քաղաքացի, ով ներկայացրել է իրեն որպես Եվա: Հայտնի է, որ նա երեխա է լույս աշխարհ բերել Մայերից՝ օգտագործելով սերմնահեղուկի բանկի առաջարկը 2018թ.։
«Եթե ես իմանայի, որ նա արդեն 100-ից ավելի երեխաների հայր է դարձել, երբեք նրան չէի ընտրի»,- ասել է կինը։ Նա նշել է, որ վախենում է այն հետևանքներից, որոնք կարող են հետագայում առաջանալ և վնասել իր ժառանգներին։
Այժմ հիմնադրամը, որը դատի է տալիս սերիական դոնորին, պահանջում է ոչնչացնել պահեստներում պահվող նրա ողջ կենսաբանական նյութը։ Մեյերն արդեն գտնվում է հոլանդական դոնորների սև ցուցակում, սակայն շարունակում է անալիզներ հանձնել դոնորությունից առաջ արտասահմանում, այդ թվում՝ Դանիայում և Ուկրաինայում։
Մեյերն այժմ ապրում է Քենիայում և հրաժարվում է մեկնաբանություն տալ լրատվամիջոցներին։ Նա շարունակում է համացանցով շփվել իր սերմնահեղուկի պոտենցիալ գնորդների հետ, չնայած նրան, որ արդեն 2017 թվականին 102 երեխայի հայր էր։