Երկու դեպքում էլ կորցնելու ենք պետականությունը․ նախկին դատավոր Պարգև Օհանյան
ԲլոգոսֆերաՆախկին դատավոր Պարգև Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Չգիտեմ «Թրամփյանը» ոնց՞, բայց «300–ի կոմիտեին» կամ «Համաշխարհային կառավարությանը» հավատարիմ «դեմոկրատնեռի ԱՄՆ֊ն» ամեն ինչ արեց և իշխանության «վերջին շնչում» էլ անում է, որպեսզի «գրավի» /Արևելյան/ Հայաստանը և, ինչպես նույն «300–ի կոմիտեի» հավատարիմ ծառա «վիլսոնյան ԱՄՆ–ն» արեց Արևմտյան Հայաստանի հետ /հակառակ դեպքում գոյություն կունենար Արևմտյան Հայաստանը, ինչպես Հարավային Կորեան կամ ԳՖՀ–ն/, տա իր դաշնակից, իրենից հենց նույն «վիլսոնյան իրավարար վճռով» կախման մեջ գտնվող, ՆԱՏՕ անդամ Թուրքիային, Արևմտյան Հայաստանի սահմանների երկայնքով տեղակայված ՆԱՏՕ ռազմաբազաներն ընդլայնելով՝ Արևելյան Հայաստանով, Ադրբեջանով, դուրս գա Կասպից ծով, հետագայում «թուրքալեզու» միջինասիական երկրներ․ տարածաշրջանից դուրս մղելով ու մեկուսացնելով Ռուսաստանին և Իրանին․․․Բնականաբար՝ ոչ՛ Ռուսաստանը,ոչ՛ Իրանը դա չի կարող թույլ տալ․ և ստիպված են լինելու իրենք «գրավեն» Հայաստանը․․․Երկու դեպքում էլ կորցնելու ենք պետականությունը․․․
Հ․Գ․ Թուրքիան և Ադրբեջանը Կարսում զորավարժություններ են անցկացնելու, իսկ մեր Հերովդեսն ու փարիսեցիները կարծես շատ գոհ են իրենցից․․․»։