Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարը Նոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ Ավինյան Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. Ավինյան Ավինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտի Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկում Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. Ավինյան 

Հակակոռուպցիոն կոմիտեն ՊՆ-ի կապշինվարչության վերաբերյալ գործ է քննում․ վարչության պետն ազատվել է աշխատանքից․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակը» գրում է․

«Հակակոռուպցիոն կոմիտեում խիստ գաղտնիության շղարշի տակ քննվում է քրեական գործ, որն առնչվում է ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչությունում տեղի ունեցած առերեւույթ չարաշահումներին։ Այս մասին գրել էինք դեռևս տարեվերջին, սակայն քննչական մարմիններից պաշտոնական հաստատում չէինք ստացել։ Այսօր վերջապես կոմիտեից հաստատեցին, որ կա նման գործ։ «Կա նման գործ կոմիտեի վարույթում, կան մեղադրյալներ և կալանավորված անձինք։ Մանրամասները կհրապարակվեն նախաքննության ավարտից հետո»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանում։ 

Մեր ճշգրիտ, բայց ոչ պաշտոնական տվյալներով, կապշինվարչության գործով ներգրավված է 7 մեղադրյալ, որոնց թվում կան վարչության աշխատողներ։ Մեղադրյալներից 5-6 հոգի կալանավորված է։ Նրանց մի մասը տնային կալանքի տակ է։ Արդյունքում այս պահին ՊՆ կապիտալ շինարարության վարչության աշխատանքը պարալիզված է։ Վարչության պետի պաշտոնակատար Վահագն Ստեփանյանը, որը ժամանակին Պապիկյանի մտերիմներից էր, չի ներկայանում աշխատանքի։ Ամենայն հավանականությամբ, հենց նրան են մեղավոր կարգելու կոռուպցիոն հանցանքների համար։ ՊՆ-ից «Հրապարակի» հարցմանը պատասխանում են․ «Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից»։ 

Առհասարակ, սա լիովին համապատասխանում է Պնախարար Սուրեն Պապիկյանի ղեկավարման ոճին։ Եթե իր ամենամերձավորներին կարող է փրկել, ապա նրանց փոխարեն պատասխան են տալիս այլոք՝ երրորդական, չորրորդական կարգի մարդիկ։ Այսպես եղավ թիկնազորի պետի հետ։ 

Սկանդալային միջադեպը, որը երկար ժամանակ թաքցվում էր, ու որի մասին նախարարության միջանցքներում խոսում են, տեղի է ունեցել սեպտեմբերին, նախարար Պապիկյանի՝     Չինաստան այցի շրջանակում։ Վերադառնալիս, ինքնաթիռում նախարարի թիկնազորի պետը վիրավորում է ուղեկցորդուհուն, կոպիտ ասած՝ փորձում է նրան «ձեռք գցել»։ Կինը բողոքում է, աղմուկ է բարձրանում։ Պապիկյանի թիկնազորի պետը փորձում է «շուռ տալ» դեպքերը, համոզել, որ նույն ինքնաթիռի սրահում ներկա գտնված լուսանկարիչ Ս․ Գ․-ն իր վրա վերցնի «ախրաննիկի» մեղքը։ Սակայն երիտասարդը հրաժարվում է, ասելով՝ գլխիս ինչո՞ւ եք սարքում, դուք եք արել, դուք էլ պատասխան տվեք, և իր հերթին է աղմուկ բարձրացնում, բողոքում ու պայքարում։ Այս ամենից հետո նախարարը, ստիպված, իր անվտանգության ծառայության պետին ուղարկում է հետ՝ պետական պահպանության ծառայություն, բայց լուսանկարչի բողոքավոր կեցվածքը, աղմուկ բարձրացնելը չի կարողանում մարսել։ Ամանորից առաջ լուսանկարչի հաստիքը կրճատում են՝ Ս․ Գ․-ին ազատելով աշխատանքից։ 

Մենք փորձեցինք միջադեպի կապակցությամբ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի պարզաբանումները ստանալ։ Նա ասաց, որ տեղյակ չէ նման դեպքի մասին։ 

«Նման միջադեպի մասին տեղեկություն չունեմ։ «Զինուժ մեդիա»-ում ընթանում են կառուցվածքային փոփոխություններ, օպտիմալացման, աշխատանքներն առավել արդյունավետ  իրականացնելու շրջանակում: «Զինուժ մեդիայում» ընթացող բարեփոխումները որևէ միջադեպով պայմանավորված չեն, միայն լուսանկարչի հաստիքը չէ, որ կրճատվել է. կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ այլ մանրամասներ հաղորդելն այս պահին համարում եմ ոչ նպատակահարմար։ Պաշտպանության նախարարի անվտանգությունն ապահովում է Պետական պահպանության ծառայությունը»,- ասաց նա։ Հարցին, թե քանի մարդ է կալանավորված կապշինվարչության աշխատողներից ու աշխատանքի չի ներկայանում, նա պատասխանեց․ «Նշված տեղեկատվությունն ստանալու համար անհրաժեշտ է դիմել վարույթն իրականացնող մարմնին»:

Այստեղ տեղին է հիշեցնել, որ մեկ տարի առաջ, երբ Ազատ գյուղի զորանոցում հրդեհ բռնկվեց, եւ զոհվեցին 15 զինծառայողներ, Պապիկյանը մեղադրեց երկրորդ բանակային կորպուսի հրամանատարությանը։ Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվեցին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը ու ևս 7 բարձրաստիճան զինվորականներ: Այն ժամանակ կապշինվարչության պետը, որը նրա մերձավորներից է, Պապիկյանի ամենամոտ մարդկանցից՝ նախարարությունում, խուսափեց պատասխանատվությունից։ Բայց պարզվում է, որ Ազատի ողբերգությունից առաջ կորպուսի ղեկավարությունից, զորամասից բազմիցս գրություններ են գնացել ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչություն, որոնց միջոցով բանակայինները տեղյակ են պահել ՊՆ պաշտոնյաներին, որ զորքի բնակկենցաղային պայմանները շատ վատն են, խնդրել են տնակներ կառուցել, մոդուլներ, մի բան անել, քանի որ զորքն ամբողջությամբ ցրված է տների մեջ։ Այդ տներից ոչ մեկը նորմալ կահավորված չէ, ո՛չ հակահրդեհային անվտանգության, ո՛չ տաքություն ապահովելու տեսանկյունից չի համապատասխանում ստանդարտներին եւ ոչ մի նախապայմանի, որ այդ շենքերը հասարակ գյուղի տներ են։ Սակայն կապշինվարչությունը, Սուրեն Պապիկյանը չարձագանքեցին զինվորականների պահանջներին և միայն ողբերգությունից հետո սկսեցին թոզ փչել հանրության աչքերին՝ ցուցադրելով ինչ-որ մոդուլային տնակներ, որոնք ՊՆ-ն սարքում է։ Այսօր արդեն կապշինվարչության հերթն է՝ քավության նոխազ դառնալու։ Տարբերակ չկա, և հակակոռուպցիոն գիլյոտինը մոտենում է Պապիկյանին, և փուռն են տալիս արդեն մերձավորներին։ Չէ՞ որ ՊՆ գլխավոր սկզբունքն է՝ բոլորը մեղավոր են, բացի նախարարից»։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջ
Ամենադիտված