ՌԴ Դաշնային խորհուրդը քննարկել է Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը
ԱշխարհՈւկրաինայի ներկայիս իշխանությունները Ռուսաստանի հետ ցանկացած պայմանագիր կկնքեն Արևմուտքի պատվերով։ Այս մասին News.ru-ին տված հարցազրույցում ասել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը։
«Այսօրվա Կիևը բացարձակ խամաճիկ ռեժիմ է։ Նրան ինչ ասեն, այդպես էլ կանի։ Եթե ինչ-որ ֆորմալ գործողություններ լինեն՝ ինչ-որ բան ստորագրել և այլն, պետք է կանչել, թող ստորագրեն»,- ասել է Կլիմովը։
Նա հիշեցրել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը միմյանց միջև համաձայնության են եկել՝ կոչ անելով գերմանական գերագույն հրամանատարության ներկայացուցիչներին ստորագրել փաստաթղթեր։ Նույնը կլինի Ուկրաինայի դեպքում, կարծում է խորհրդարանականը։
«Նրանք չէին, որ կազմեցին այս թղթերը։ Նրանք բացեցին դուռը, պնդեցին՝ ստորագրեմ և ցտեսություն ասացին»,- եզրափակել է Կլիմովը: