Չեմ ուզում՝ Հայաստանը ներքաշեն կեղտոտ գործերի մեջ. Ստյոպա Սաֆարյանի խորհուրդը Փաշինյանին Մինսկի խմբի հարցով (տեսանյութ)
ՔաղաքականՄինսկի խմբի բացողը Հայաստանը չի եղել, որ փակողը Հայաստանը լինի: Մինսկի խմբում կան շատ լուրջ աշխարհաքաղաքական շահեր, որոնք չեն սահմանափակվում զուտ Արցախի հարցով: Շուրջ երեք տասնամյակ ԵԱՀԿ Մինսկի խումբը եղել է փակ ֆորմատ՝ թերևս միջազգային ամենագաղտնի ու փակ ձևաչափերից մեկը, որտեղ համանախագահող երեք տերությունները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական կարևոր հարցեր են քննարկել: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ղեկավար Ստյոպա Սաֆարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում խորհուրդ է տվել հանդես չգալ Մինսկի խումբը լուծարելու առաջարկով՝ ընդգծելով, որ դա Հայաստանի թեման չէ: Euromedia24-ի հետ զրույցում քաղաքագետը պատմեց որոշ մանրամասներ՝ խոսելով այդ քայլի հնարավոր վտանգների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հեղինակ՝ Արամ Սարգսյան