ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից․ Կատարի վարչապետ
Աշխարհ
ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը պայմանավորվածություն են ձեռք բերել պատանդներին ազատ արձակելու և Գազայի հատվածում հրադադար հաստատելու վերաբերյալ։
Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետ շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին։
Նրա խոսքով՝ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից։
«Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլը կտեւի 42 օր, որի ընթացքում կորոշվեն հաջորդ փուլի պայմանները», - ասել է Ալ Թանին։
Կատարի վարչապետը հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ը Իսրայելի հետ գործարքի առաջին փուլում ազատ կարձակի 33 պատանդի։ Միջնորդները հանդես են գալիս որպես բանակցությունների շարունակության երաշխավոր՝ Գազայի հատվածից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումն ապահովելու համար։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)