Մեկ օրում երկրորդ ինքնասպանության փորձն է կատարվել
ՀասարակությունՀունվարի 15-ին, ժամը 21։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Փրկարարները կանխել են Ա. Գ -ի ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին:
Հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: