Լուկաշենկոն կոչ է արել ոչ մի լումա չծախսել «աղբի» վրա
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ 2025 թվականի պետական ներդրումային ծրագիրը կազմելիս՝ չի կարելի գումար ծախսել «աղբի» վրա։ Այս մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Մենք չպետք է ոչ մի լումա ծախսենք մի բանի վրա, առանց որի՝ մենք կարող ենք ապրել: Բոլոր տեսակի գրասենյակներ, բյուրոներ և այլն․ մենք բավականաչափ այսպիսի աղբ ունենք: Դրանք պետական են, ՆԳՆ-ի համար, քաղծառայողների համար՝ կապ չունի՝ ում համար»,- ասել է նա։
Լուկաշենկոյի խոսքով՝ խնայողությունները պետք է լինեն հիմնական սկզբունքը, որին պետք է հետևել նման որոշումներ կայացնելիս։