Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին․ Թևանյան (տեսանյութ)
ՀրապարակումներՆիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
«Քաղաքացիների համար բեռն ավելանում է գույքահարկի տեսքով, աղբահանության վճարի տեսքով։ Ավելացել են տեղական տուրքերն ու վճարները։ Փոքր և միջին բիզնեսի համար ավելացել է հարկային բեռը։ Նրանք, որոնք շրջանառության հարկով էին աշխատում, արդեն կա՛մ ավելի բարձր հարկ պետք է վճարեն, կա՛մ ԱԱՀ դաշտ։ Մենք տեսնում ենք բողոքներ ոսկու շուկայում աշխատողների կողմից, այն բիզնեսները, որոնք սուրճի ապարատ ունեն տեղադրած և ասում են, որ այլևս ձեռնտու չէ այդ ամենով զբաղվելը»,- ասաց նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։