Արգելվել է Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը Հայաստան
ՔաղաքականԱրգելվել է Հայաստանի հետ համագործակցության եւ բարեկամության հարցերով ռուսաստանյան ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը Հայաստան, տեղեկանում ենք Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունից։
Նա այսօր՝ օգոստոսի 24-ին, վաղ առավոտյան ժամանում էր Մոսկվայից Հայաստան։
Նշենք՝ Վիկտոր Կրիվոպուսկովը 2009-2013թթ.եղել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական: