BRICS-ում Նոբելյան մրցանակին այլընտրանք կարող է հայտնվել
ԱշխարհՌԴ նախագահի խորհրդական, Երիտասարդ գիտնականների կոնգրեսի և արբանյակային միջոցառումների նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Անտոն Կոբյակովն ասել է, որ BRICS երկրները պետք է մտածեն Նոբելյան մրցանակին այլընտրանք ստեղծելու մասին։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը, փոխանցում է Euromedia24.com–ը։
Նա խոստովանել է, որ նման այլընտրանք կարելի է կառուցել համագործակցության ոչ պետական ձևերի հիման վրա։
«Անհրաժեշտ է շարունակել մշակել մեր սեփական գիտական վկայակոչման չափանիշներն ու տվյալների բազաները: BRICS ձևաչափը կատարյալ է դրա համար: Թող ավելի շատ այլընտրանքային տարբերակներ լինեն»,- ընդգծել է պաշտոնյան։