Լուկաշենկոն մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը
Արտաքին ՔաղաքականԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթում մեկնաբանել է միջոցառմանը հայկական կողմի բացակայությունը, գրում է ԲԵԼՏԱ-ն։
«Այսօր ես պատիվ ունեմ առաջինը խոսելու, քանի որ մեր հայ գործընկերները չեն մասնակցում նիստին։ Սա, ի դեպ, բնութագրում է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և որոշ չափով նաև մեր կազմակերպությունում»,- նշել է Բելառուսի նախագահը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀԱՊԿ-ի աշխատանքներին երկրի մասնակցության «սառեցման» մասին։