Հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ–ին լիարժեք մասնակցությանը․ գլխավոր քարտուղար
Արտաքին ՔաղաքականՀԱՊԿ-ում հույս ունեն, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա կազմակերպության լիարժեք մասնակցությանը։ Այս մասին Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։
«Մենք համարում ենք, որ Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը: Հուսով ենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցության»,- ասել է Իմանգալի Թասմագամբետովը:
Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը նույնպես քննարկվել է ՀԱՊԿ գագաթնաժողովում։