Կիևում որոշումների կայացման կենտրոնները կարող են թիրախ դառնալ «Օրեշնիկի» համար․ Պուտին (տեսանյութ)
Կիևում որոշումների կայացման կենտրոնները կարող են թիրախ դառնալ «Օրեշնիկի» համար, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը սկսել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռների սերիական արտադրությունը։
ՀԱՊԿ նստաշրջանում իր ելույթի ժամանակ ՌԴ ղեկավարը նշել է, որ «Օրեշնիկի» անալոգներ մոտ ժամանակներս աշխարհում չեն հայտնվի։ Մեկ հարվածով «Օրեշնիկ» հրթիռների զանգվածային կիրառման հզորությունը համեմատելի կլինի միջուկային զենքի կիրառման հետ, նշել է նախագահը։
Նա նշել է, որ ՌԴ Գլխավոր շտաբը և ՊՆ-ն այժմ Ուկրաինայի տարածքում «Օրեշնիկով» խոցելու թիրախներ են ընտրում։